News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

«Դիմադրության» շարժման մասնակիցները, որոնք Ֆրնսիայի հրապարակից երթով հասել են ԱԳՆ շենքի մոտ, շարունակում են շրջափակված պահել շենքը:

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մենք դիմում ենք ԱԳՆ-ի շենքում գտնվող մեր հայրենակիցներին, այնտեղ կան պատրաստված դիվանագետներ, տարանջտվեք Նիկոլից, մի կրեք այդ դավաճանական պատասխանատվությունը, որն ինքը ստանձնել է: Մենք այս շրջափակումով ցույց ենք տալիս, որ այս շենքի յուրաքանչյուր աշխատանք հակապետական է դեմ է մեր շահերին»:
Նա կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց պայքարին, օգնել միասնաբար արգելափակելու նախարարությունների շենքերը. «Այդ թվում Կրթության նախարարության շենքը, որը տարիներ առաջ սկսեց խպայքարը մեր եկեղեցու, մշակույթի, մեր ազգային արժեքների դեմ: Մենք մեր վրդովմունք ենք արտահայտում եւ արգելափակում պետական կառույցների գործունեությունը:

Կոչ եմ անում ուշադիր լինել եւ թույլ չտալ՝ որեւէ աշխատակից ներս մտնի կամ աշխատանքից դուրս գա: Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում, մենք էլ մեր ուժերը պետք է կենտրոնացնենք: Ես առաջարկում եմ առաջանանք, ցեպ կազմենք, մեր նպատակը այս դալանով բոլոր մուտքերը պահելն է: Այս մուտքերը պինդ պետք է պահենք, որովհետեւ ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օր առաջ ձեզնից ազատվելով գուցե Հայաստանում ԵՄ-ի հանդեպ վերաբերմունքը փոխվի. Գեղամ Մանուկյանը՝ ԵՄ դեսպանին
Հայաստանի քաղաքացին ԵՄ-ին ասել է ամո՛թ, քանի որ ԵՄ-ն կողմ է բռնատիրությանը…
«Դիմադրության» շարժման մասնակիցները երթով շարժվում է դեպի ԵՄ գրասենյակ
Մենք երեկ «Արմավիր» ՔԿՀ-ում էինք եւ մենք ունենք ընկերներ, որոնք դեռ կալանավորված են հենց ջհանգիրյանական...
Հորդորում եմ՝ ինձանից սկսեն մանդատներից զրկելու գործընթացը. Արամ Վարդեւանյան
Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ երկրի թիվ մեկ պաշտոնյան՝ Նիկոլ Փաշինյանը, կարող է ասուլիս տալ, խոսել օպատերազմի սպառնալիքի մասին, խոսել...
«Դիմադրություն» շարժման ինքնաբուխ ակցիան Ազգային ժողովի դիմաց
Ինքնաբուխ ակցիա ունենք անելու...
«Հույժ կարևոր գործողությունները չեն կատարվել Փաշինյանի ցուցումով, դրա ապացույցը կարող է ներկայացնել Օնիկ Գասպարյանը»
Ինչու՞ սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈւ-ում և Արցախի ՊԲ-ում չի հայտարարվել համար մեկ մարտական պատրաստականություն...
«Ժողովուրդ». Այսօր Արցախը պահելու խնդիր ունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 42
Պատերազմից հետո ինքնորոշման իրավունքի մասին չի խոսում նաև Փաշինյանի թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու խորհրդարանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ