News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բացվել է Crossrail երկաթուղային տրանսպորտի նոր ճյուղը, որն ինտեգրված է վերգետնյա եւ ստորգետնյա երկաթուղային հաղորդակցության համակարգին։ Առաջին փուլում գնացքները կաշխատեն ժամը 06:30-ից մինչեւ 23:00-ն, շաբաթը վեց օր, բացի կիրակի օրերից:

Բրիտանական ներկայիս միապետ Եղիսաբեթ II անունը կրող գծի բացումը նվիրված է հաջորդ շաբաթ թագուհու կառավարման 70-ամյակի կապակցությամբ մեկնարկող ազգային տոնակատարություններին: Առաջիկա ամիսներին գիծը կունենա ինը կայան՝ Լոնդոնի կենտրոնում գտնվող Պադինգթոնից մինչեւ քաղաքի հարավ-արեւելքում գտնվող Էբբի Վուդ: Էղիսաբեթի գիծը, որը բաղկացած կլինի 41 կայանից, այդ թվում՝ երեք կանգառներից Հիթրոու օդանավակայանի տերմինալների մոտ, կգործարկվի մինչեւ 2023 թ. մայիս եւ կմիացնի Ռեդինգ քաղաքը (Բերքշիր) Շենֆիլդի հետ, որը գտնվում է Բրենթվուդի արվարձանում (Էսսեքս կոմսություն)՝ դրանով իսկ կապելով բրիտանական մայրաքաղաքի արեւմտյան եւ արեւելյան ծայրամասերը:

Գնացքները բաղկացած են ինը վագոնից եւ կարող են մինչեւ 1500 ուղեւոր տեղավորել։ Ակնկալվում է, որ ամեն տարի Crossrail-ից մոտ 200 միլիոն մարդ կօգտվի: Մինչեւ հաջորդ տարվա մայիս ամենածանրաբեռնված ժամին՝ 13:00-ին, Եղիսաբեթի գծով 24 գնացք կերթեւեկի՝ հագեցած հովացման համակարգերով եւ ունակ մինչեւ 145 կմ/ժ արագություն բացել։ Գծի բոլոր կայանները կունենան վերելակներ, որոնք կարող են հաշմանդամություն ունեցող անձանց հասցնել գնացքների մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ