News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն երեքշաբթի կայցելի Պաղեստին եւ Իսրայել, հայտնում է TRT-ն։

Չավուշօղլուն կմասնակցի Թուրքիայի եւ Պաղեստինի արտաքին գործերի նախարարների համատեղ կոմիտեի նիստին, որը ստեղծվել է երկու երկրների դիվանագիտական ​​գերատեսչությունների միջեւ 2010թ. Նա բանակցություններ կվարի նաեւ իր պաղեստինցի գործընկեր Ռիադ ալ-Մալիքիի եւ արաբական պետության ղեկավար Մահմուդ Աբասի հետ։

Նույն օրը Չավուշօղլուն կմեկնի Իսրայել, որտեղ բանակցություններ կվարի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ։ Բանակցություններում նախատեսվում է քննարկել երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Տեղական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրում այն ​​փաստի վրա, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի այցն Իսրայել կլինի առաջինը պաշտոնական մակարդակով վերջին 15 տարվա ընթացքում։

Չավուշօղլուն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ Իսրայել այցի ընթացքում նախատեսվում է քննարկել դեսպանների վերադարձը եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորումը։

Մարտին Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգն այցելե, էր Թուրքիա, այցի հիմնական նպատակը, ինչպես նա նշել էր, երկկողմ հարաբերությունների վերսկսումն էր 2010 թ. ճգնաժամից հետո, երբ իսրայելական հատուկ ջոկատայինները գրավեցին թուրքական Mavi Marmara լաստանավը, որը պատրաստվում էր ճեղքել  Գազայի հատվածի շրջափակումը: Դրանից հետո երկրներն իջեցրեցին դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը եւ հետ կանչեցին իրենց դեսպաններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ