News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Մոլդովայի հակակոռուպցիոն դատախազությունը եւ Տեղեկատվության եւ անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնի տանը, ով կասկածվում է գործարար Վլադիմիր Պլախոտնյուկից կաշառք վերցնելու մեջ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մարիաննա Կերպեկը:

«Հակակոռուպցիոն դատախազության և Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Իգոր Դոդոնի տանը։ Մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ»,- հայտարարել է նա:

2020 թ. նախկին պատգամավոր Յուրի Ռենիտան տեսանյութ էր հրապարակել, որում այն ​​ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոդոնը հանդիպում է Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի եւ նրա տեղակալ Սերգեյ Յարալովի հետ։ Տեսանյութում Դոդոնը Պլախոտնյուկից փաթեթ է ստացել, որի մեջ, ըստ պատգամավորի, մեծ քանակությամբ գումար է եղել։ Հանդիպումը կայացել է 2019 թ. հունիսին, մի քանի օր անց Պլախոտնյուկը լքել է երկիրը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ