News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 06
USD
408.2
EUR
416.32
RUB
6.61
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Սոցիոլոգ, իրանահայ հայրենադարձ Սարգիս Մկրտչյանի պնդմամբ` երբեք Հայաստանի ու Սփյուռքի միջեւ այսպիսի խզում չի եղել:

– Սփյուռքն այսքան օտարաված չի եղել Հայաստանից: Դժգոհություններ, քննադատություններ եղել են: Անձամբ ես քննադատել եմ, բայց այս խզումն առաջացել է հատուկ նպատակով ու քաղաքականությամբ, որի մշակողներից ու գործադրողների մեկը Սփյուռքի հարցերի գլխավոր «կամակատարն» է: Փորձեցին սփյուռքը պառակտել, արդյունք չի տվել:

Դրա վկայությունն է Զարեհ Սինանյանի զայրույթը, երբ վերջերս այցելել էր Սիրիա եւ Լիբանան, որտեղ իրեն ցույց են տվել իր իսկական տեղը: Տեղեկացա, որ այդ այցելությունների հետեւանքով` Իրան այցելությունը չեղարկել է: Հաջորդ անգամ եթե նման այցելություն լինի, խոստանում եմ` իր պորտն ավելի հստակ տեղը կդնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ