News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 06
USD
408.2
EUR
416.32
RUB
6.61
Տեսնել լրահոսը


Այս իշխանություններն այդպես էլ չկարողացան հասկանալ, որ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի հիմնադրած և Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչներին ինչ-որ խուզարկություններով վախեցնել չեն կարող։ Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԳՆ շենքի մոտ, «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նրան, որ իրավապահները ՀՀԿ տեղական մարմինների առաջնորդների բնակարաններում խուզարկություններ են իրականացնում:

«Իրենց տեսակն է վախենում խուզարկություններից, մեր տեսակը չի վախենում։ Դրանք անհեթեթ, հիմնազուրկ խուզարկություններ են, վստահ եմ, որ որևէ բան չի հայտնաբերվելու, որովհետև հայտնաբերելու բան չկա», - ասաց Մամիջանյանը։

Արձագանքելով իշխանական պատգամավորների հայտարարություններին, թե երկրում իշխանափոխության վտանգ չկա, Մամիջանյանն ասաց. «Իշխանափոխության վտանգ չեն տեսնում, դրա համար Երեւանում կենտրոնացած են տասնյակ հազարավոր ոստիկանական զորքեր Հայաստանի բոլոր մարզերի՞ց: Իշխանափոխության վտանգ չեն տեսնում, դրա համար իրար հերթ չտալով իրենց երեսփոխաններն արագ-արագ ասում են՝ իշխանափոխություն չի՞ լինելու։ Նիկոլն այլևս չկա, դրա համար էլ երեսփոխանները վախեցել են։ Շուտով դա կփաստագրվի»։

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որտե՞ղ է պետության սոցիալական պատասխանատվության բաղադրիչը. Ընդդիմադիր պատգամավոր
Հայաստանում նպաստառու ընտանիքների թիվը մոտ 84 000 է: Նպաստները միջինում կազմում են 30 հազար դրամ: Մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը...
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 43
Ի հակադրություն Փաշինյանի խոստման՝ հեղափոխությունից հետո գյուղատնտեսության անկումը շարունակվեց։ Եթե 2017 թվականին...
«Հրապարակ». Հնարավո՞ր է արդյոք չարաշահումների ողջ մեղքը բարդել Հայկոյի վրա
Եվ լուրեր կան, որ նա, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի քաղաքապետի թեկնածու։ Ուստի, ՔՊ-ին շտապ ՊՎԾ «բացահայտում» էր...
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ
Թվում էր, թե մանդատը դնելու կոչն առաջին հերթին պետք է ուղղված լիներ սեփական անձին, քանի որ Վանեցյանի առաջարկով ու միջոցով...
«Ժողովուրդ». Վահե Հակոբյանը վայր կդնի մանդատը
Անդրադառնալով պատգամավորական մանդատը վայր դնելու հարցին՝ պատգամավոր Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց...
«Իրավունք». «Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞
էդ որ տենց հերթով, կարգով, շարքով հրաժարվում են պաշտոններից, բա ինչի նույնկերպ մանդատներից չեն հրաժարվում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ