News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախագահ Թայիփ Էրդողանին կոչ է արել նույն սկզբունքային դիրքորոշումը, որը կա Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի նկատմամբ եւ ում հետ նա խոստացել է այլեւս չշփվել, ունենալ նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի նկատմամբ, գրում է Sözcü թերթը։

Երկուշաբթի ժողովրդին ուղղված ուղերձում Էրդողանն ասել էր, որ ԱՄՆ այցից հետո, որտեղ նա ԱՄՆ-ին կոչ էր արել F-16 կործանիչներ չվաճառել Թուրքիային, Միցոտակիսն իր համար այլեւս գոյություն չունի եւ նա մտադիր չէ «ոչ հանդիպել, ոչ էլ գործ ունենալ նրա հետ»:

«ԱՄՆ-ում Միցոտակիսի արտահայտած թեզերը բացարձակապես անընդունելի են։ Դա մոտեցում է, որը քանդում է խաղաղությունը կղզում [Կիպրոսում], խաթարում կայունությունն Էգեյան եւ Միջերկրական ծովերում։ Նա, իհարկե, պետք է պատասխաներ»,- մեջբերում է թերթը Դավութօղլուին, ով թուրքական կառավարությունը ղեկավարել է 2014-2016 թթ., իսկ մինչ այդ՝ ԱԳՆ-ն։ Քաղաքական գործիչը, սակայն, հավելել է, որ այս կապակցությամբ մի շարք հարցեր են ծագում, մասնավորապես, թե «ինչո՞ւ է Հունաստանի վարչապետի պատասխանը հնչեցվել ԱՄՆ-ում նրա հայտարարությունից հինգ օր անց» եւ «արդյո՞ք Հունաստանի դեսպանն այդ հարցով ավելի վաղ հրավիրվել էր Թուրքիայի ԱԳՆ»։

«Թուրքական պետության շահերը պաշտպանվում են ոչ թե սեփական էգոյի, այլ սառնասիրտ քայլերի եւ արձագանքների միջոցով։ Քանի որ ճանապարհը շարունակելու եք արժանի քաղաքական գործիչների հետ, ուրեմն պետք չէ Թրամփին գրկած ման գալ, ով վիրավորում է մեր երկիրը: Եւ դուք այդքան զիջող չէիք լինի հանուն Բայդենի հետ բանակցությունների, ով մեր ազգին մեղադրում է հայերի ցեղասպանության մեջ»,- ասել է Դավութօղլուն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ