News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Android Authority պորտալի խմբագիրները հարցում են անցկացրել խելացի ժամացույցների եւ ֆիթնես թրեքերների օգտատերերի շրջանում՝ պարզելու համար՝ արդյո՞ք մասնավոր լիցքավորիչի օգտագործումը խնդիրներ է ստեղծում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Android Authority-ի կայքում։

Հարցման ընթացքում պարզվել է, որ ընթերցողների 57.8 տոկոսը խնդրի է բախվել, երբ իրենց կրելի սարքերն անջատվել են՝ ձեռքի տակ ունիվերսալ լիցքավորիչի բացակայության պատճառով, ինչպես սովորաբար լինում է, օրինակ, սմարթֆոնների դեպքում: Ընդ որում, ռեսուրսի որոշ ընթերցողներ նշել են, որ որոշ ժամացույցների լրիվ լիցքավորումը կարող է բավարար չլինել նույնիսկ մեկ օր օգտագործման համար։ Սակայն հարցվածների 31.7 տոկոսը պատասխանել է, որ խնդիրներ չի ունեցել ձեռքի տակ ունիվերսալ լիցքավորիչի բացակայության պատճառով։ Օգտատերերը ենթադրում են, որ այս խնդիրը պայմանավորված է նրանով, որ իրենց գաջեթներն մարտկոցի մեծ տարողունակություն ունեն, ինչի պատճառով մշտական ​​վերալիցքավորման կարիք չկա։

Ընդ որում, Android Authority-ի՝ հարցմանը մասնակցած ընթերցողների 10.5 տոկոսը խելացի ժամացույցներ կամ ֆիթնես թրեքերներ չունեն:
Հարցման մասնակից Դիոն Բեյքերը նշել է, որ տնից դուրս խելացի ժամացույցները լիցքավորելու միակ միջոցը հնարավորության դեպքում անլար լիցքավորման օգտագործումն է։ Բեյքերը հայտնել է, որ նա իր Samsung Galaxy Watch 4-ը լիցքավորում է Galaxy S21-ի ռեվերսիվ լիցքավորման գործառույթի օգնությամբ: Այդպիսով, սմարթֆոնը որպես անլար արտաքին մարտկոց է գործում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն Իլոն Մասկին հորդորել է հետեւել կեղծ լուրերի մասին նոր արմատական օրենքներին  
Վերլուծվել է ապատեղեկատվության հարաբերակցությունը նոր զեկույցի համար, որն առաջին անգամ բացահայտում է ․․․
ԱԲ կարգավորումը կարող է ճիշտ չլինել, բայց չարժե վախենալ դրանից. OpenAI-ի տնօրենը ChatGPT-ի արտադրողին
OpenAI-ի գլխավոր տնօրենն ասել է, որ չարժե վախենալ արհեստական բանականության ոչ ճիշտ կարգավորումից...
Անհրաժեշտ է մոտեցնել դիրքերը ԱԲ ռիսկերի ընդհանուր ընկալման հարցում. ՄԱԿ
Արհեստական բանականությունը դարձել է բանավեճերի առարկա...
Աշխարհի ՏՏ ընկերություններում տարեսկզբից կրճատումների թիվը գերազանցել է 236 հազարը
Տվյալները վկայում են, որ տեխնոլոգիական ոլորտում 2023 թվականի վերջին կրճատումների թիվը զգալիորեն կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը
Alibaba Group-ը մտադիր է 2 մլրդ դոլար ներդնել Թուրքիայում
Էվանսը նաև հայտնել է, որ Alibaba-ն Թուրքիայում ներդրել է 1,4 մլրդ դոլար․․․
«Հավք» ԱԹՍ մրցույթի իրականացման համար 15 մլն դրամ հատկացվեց. այն կլինի երեք անվանակարգերում
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց 2023թ. սեպտեմբերին…
Ամենաշատ