News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը 72 ժամով ձերբակալվել է մի քանի հոդվածներով, այդ թվում՝ պետական ​​դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, հայտնում է Deschide.md-ը։

Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ նախկին նախագահի հետ ձերբակալվել է նաեւ նրա աներորդի Պետրու Մերինյանը։ Պարբերականի տվյալներով՝ նա փորձել է ոչնչացնել ապացույցները։

Մի քանի ժամ առաջ գերատեսչությունում հայտնել էին պետության նախկին ղեկավարի տանը սկսված խուզարկությունների մասին։ Դատախազությունը հայտնել էր, որ Դոդոնը կասկածվում է Քրեական օրենսգրքի երեք հոդվածով՝ 337 (դավաճանություն), 1812 (քաղաքական կուսակցության կողմից հանցավոր կազմակերպության ֆինանսավորում), 343 (պասիվ կոռուպցիա) եւ 330.2 (ապօրինի հարստացում):

Դոդոնի դեմ քրեական գործը հարուցվել  էր մայիսի 18-ին նախկին պատգամավոր Յուրի Ռենիցեի կողմից՝ 2020 թ. հրապարակված տեսանյութի պատճառով։ 2019 թ. կադրերում Դեմոկրատական ​​կուսակցության նախկին ղեկավար, գործարար Վլադիմիր Պլախոտնյուկը եւ նրա տեղակալ Սերգեյ Յարալովն այն ժամանակվա նախագահին փաթեթ են փոխանցում, որի մեջ, ըստ Ռենիցեի, խոշոր չափի գումար էր։ Դոդոնը եւ Պլախոտնյուկը քննարկում են խորհրդարանում կոալիցիա ստեղծելու հարցը, որը սահմանադրական մեծամասնություն կունենա: TV-8-ը հայտնել է, որ պետության ղեկավարը խոսում էր նաեւ այն «հաղորդագրությունների» մասին, որոնք «անընդհատ» գրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո դատախազությունը հրաժարվեց գործ հարուցել՝ հրապարակված կադրերում «հանցագործության տարրեր» չտեսնելով, սակայն 2022 թ. մայիսին Վերաքննիչ դատարանը չեղարկեց դատարանի այս որոշումը։

Դոդոնը հերքել է այն, որ գումար է ստացել Պլախոտնյուկից։ Նա իրավապահ մարմիններին մեղադրել է իրեն «երկրից փախնել» դրդելու եւ ուշադրությունը Մոլդովայի խնդիրներից շեղելու փորձի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ