News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ մայիսի 24-ին, դետեկտիվ ժանրի դեպք է տեղի ունեցել. ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ունեցել, որ Ջրվեժ թաղամասում գտնվող «Արմենթել» ընկերությանը պատկանող  տարածքից գողություն է կատարվելու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները հասնում են այն պահին, երբ Ford մակնիշի ավտոմեքենան բարձված գողոնով նշված տարածքից դուրս էր գալիս։  Ոստիկանները հրահանգում են, որպեսզի այդ, ինչպես նաև մեկ այլ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները կանգնեն, սակայն վարորդները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, դիմում են փախուստի։ 

Սկսվում է հետապնդում, և Նոր Նորքի ոստիկաններին օգնության են հասնում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները:

Հետապնդումը շարունակվում է մինչև Դավիթ Բեկի փողոցը։  Պարեկները մի քանի անգամ բարձրախոսով հրահանգում են, որպեսզի փախուստի դիմողները կանգնեն, սակայն նրանք, դարձյալ չենթարկվելով, շարունակում են դիմել փախուստի։

Ոստիկաններն ու պարեկները կասկածելի գողոնով բարձված Ford-ը հետապնդում են մոտ 4 կմ, ու պարեկ Ռ. Ալոյանը նախազգուշական կրակոցներ է արձակում օդ, ապա տեսնելով, որ դա էլ չի զգաստացնում Ford-ի վարորդին, ընթացքում դիպուկ կրակոցներ է արձակում Ford-ի անվադողերի ուղղությամբ, որից հետո Ford-ի վարորդը կորցնում է ավտոմեքենայի կառավարումը և բախվում բազալտե եզրաքարերին, ապա ծառերին և մոտ 200 մետր կողաշրջված սահելով՝ հայտնվում «Բաքոս» ռեստորանային համալիրի դիմաց։ 

Կողաշրջվելուց հետո ավտոմեքենայի վարորդը, նրա կողքի ուղևորն ու հետևի հատվածում գտնվող մի քանի հոգի դիմում են փախուստի, սակայն ոստիկաններին ու պարեկներին հաջողվում է նրանցից մի քանիսին հետապնդել, վնասազերծել եւ բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Կողաշրջված ավտոմեքենայում հայտնաբերվում է խոշոր չափի պղնձե մալուխներ:

Մյուս փախուստի դիմած ավտոմեքենան նույնպես հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։  Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև հատուկ մալուխե կաբելներ կտրելու համար նախատեսված մկրատ, որը, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործության գործիքներից է։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին բերման ենթարկված և որոնվող անձանց ինքնությունը չենք հրապարակում, սակայն գողոնը կազմում է մոտ 4 մլն դրամ։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իռլանդիայում մահացած ամուսինների դիերը ավելի քան 1 տարի մնացել են տանը
Իռլանդիայի ոստիկանությունը հայտնաբերել է տան տարբեր սենյակներում մահացած ամուսինների դիեր, հայտնում է UPI լրատվականը եւ հավելում, որ տարեց ամուսինները մահացել են ավելի քան մեկ տարի առաջ:
Ավտովթարից մահացել է Մխիթար Զաքարյանի 18-ամյա եղբորորդին. Hraparak.am
Խմբակցության պատգամավորները վաղը մեկնում են Մեղրի` հոգեհանգստի արարողությանը ․․․
Երեւանում ոստիկանը սեռական ոտնձգություն է կատարել իմ նկատմամբ. պատմում է չինացի զբոսաշրջիկը
Կատարվածի վերաբերյալ Լեյ Մաննան փորձել է հաղորդում ներկայացնել ոստիկանություն, սակայն, իրավապահները հրաժարվել են ընդունել հաղորդումը...
Թուրքիայում անտառային հրդեհների հետ առնչության կասկածով մեկ անձ է ձերբակալվել
Թուրքիայում մեկ անձ է ձերբակալվել՝ երկրի հաչավ-արեւմուտքում բռնկված անտառային հրդեհների հետ առնչություն ունենալու կասկածով, հայտնում է Dünya թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱՆ
Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար...
Ֆրանսիացի միլիոնատիրոջը մահացած են գտել Փարիզի հյուրանոցի դիմաց
Բժշկական լաբորատորիաների Biogroup խոշորագույն ցանցի ղեկավար Ստեֆան Էյմերին մահացած են գտել Փարիզում, 52 տարեկան հասակում․․․
Ֆոտոռեպորտաժներ