News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Օդի աղտոտվածությունը կապված է COVID-19-ի ավելի ծանր ընթացքի հետ, պարզել է գիտնականների միջազգային թիմը՝ Տորոնտոյի համալսարանի մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին նրանք խոսել են CMAJ ամսագրի հոդվածում։

Հետազոտողները վերլուծել են տեղեկատվությունը Օնտարիոյի բոլոր բնակիչների մասին, որոնք ապաքինվել են COVID-19-ից՝ ավելի քան 151 000 մարդ: Ուսումնասիրելով օդում մանր մասնիկների (PM 2.5), ազոտի երկօքսիդի (NO2) եւ օզոնի (O3) բաշխվածությունը՝ հետազոտողները պարզել են, որ դրանց բարձր կոնցենտրացիաների դեպքում հիվանդների վիճակը վատացել է:

«Մենք նկատեցինք, որ COVID-19-ով հիվանդ մարդիկ, որոնք ապրում էին Օնտարիոյի շրջաններում, որտեղ օդի ընդհանուր աղտոտիչների (PM 2.5, NO2 եւ O3) մակարդակն ավելի բարձր է, ունեցել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունվելու ավելի մեծ ռիսկ, նույնիսկ եթե օդի աղտոտվածության մակարդակը համեմատաբար ցածր է եղել»,- նշել են աշխատանքի հեղինակները։

Բացի այդ, O3-ի քրոնիկ ազդեցության դեպքում COVID-19-ից մահվան ռիսկը բարձր է եղել։

Ստացված արդյունքները հաստատում են ավելի վաղ այլ երկրներում հավաքված տվյալները, նշում են գիտնականները։ Սակայն անհրաժեշտ է ուսումնասիրել կոնկրետ մեխանիզմները, որոնց միջոցով աղտոտիչները կարող են ազդել հիվանդության ընթացքի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ