News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

ՀՀ իշխանություններն առաջարկում են վերանայել մետաղական հանքերի հարկումը: Այս մասին մայիսի 24-ին Ազգային ժողովի նիստին «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ աշխարհում մետաղների գներն աշնանից աճում են։ Ներկայիս փոփոխությունների նպատակը մետաղների վաճառքից ստացված եկամուտների առավել արդարացի բաշխումն է պետության եւ հանքարդյունաբերական ընկերությունների միջեւ։ Դրա համար առաջարկվում է վերանայել գործող ռոյալթի համակարգը։ Ըստ էության, խոսքը բնական ռեսուրսների օգտագործման հարկի մասին է:

Այս հարցի արագ լուծման համար 2021 թ. սեպտեմբերին ներդրվեց մոլիբդենի եւ խտանյութի արտահանման համար պետական ​​տուրքերի համակարգը։ «Այդ որոշումը ցանկալի արդյունք տվեց, քանի որ 2021 թ. վերջին 4 ամսում 24.6 միլիարդ դրամ հավաքվեց, իսկ 2022 թ. սկզբից՝ եւս 29 միլիարդ դրամ՝  ​​պետական տուրքի տեսքով»,- ասաց Պողոսյանը։

Սակայն, Պողոսյանի խոսքով, այս համակարգը չի կարող երկարաժամկետ լինել, քանի որ կախված չէ ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներից։ Այն հաշվի չի առնում մետաղների գները, ինչպես նաեւ ընկերությունների ծախսերն ու եկամուտները։ «Ուստի այժմ առաջարկվում է ավելացնել եկամուտներին կապված երկրորդ տարրը։ Սա երկարաժամկետ լուծում է, որը կարող է կայուն եւ կանխատեսելի հարկային իրավիճակ ապահովել  ոլորտի համար։ Այդպես, լրացուցիչ հարկեր առաջարկվում է մտցնել եկամտի այն մասի վրա, որն ամբողջությամբ տնօրինելու են ընկերությունները։ Երկրորդ տարրի հարկային բազայից կհանվեն այն եկամուտները, որոնց վրա տարածվում է ռոյալթին, ինչպես նաեւ՝ 12.5 տոկոս եկամտահարկը»,- պարզաբանեց փոխնախարարը։

Ընդ որում, որոշակի հանգամանքներում ներգրավված ներդրումների մասով տոկոսավճարները հաշվի չեն առնվի։ «Հարկման երկրորդ տարրը կկիրառվի միայն այն դեպքերում, երբ շահութաբերությունը գերազանցում է 10 տոկոսը։ Այսինքն՝ եթե մետաղների գներն ընկնեն, լրացուցիչ հարկումը չի գործի»,- ասաց պաշտոնյան։

Նա նշեց, որ պղնձի գինը բորսայում այժմ 9.5 հազար դոլար է տոննայի դիմաց։ Հարկման երկրորդ տարրը կգործի միջինում 7.8 հազար դոլարից բարձր գնի դեպքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախատեսում ենք ՓՄՁ ձեռնարկությունների մասնաբաժինը 27 տոկոսից 55 տոկոսի հասցնել. Վահան Քերոբյան
«Մենք աշխատում ենք Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման եւ երկրի տնտեսության մեջ դրանց մասնաբաժնի ավելացման ուղղությամբ...
Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են. ռուբլին արժեզրկվել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 1-ին, կազմել է...
Մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը
Այսուհետ, կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ...
«Հայաստանի հետ կիրականացվեն հետաքրքիր նախագծեր». Քերոբյանն ընդունել է «Մոսմետրոստրոյ»-ի գլխավոր տնօրենին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ընդունել է «Մոսմետրոստրոյ»...
Այսօրվանից օրենքը մտավ ուժի մեջ. ՀՀ տարածքում 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ
Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերը, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը...
Fly Arna-ն հայտարարել է «Cross Technics» ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին
FlyArna-ի չվերթների տոմսերն արդեն վաճառքում են և հաճախորդները կարող են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ