News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Ժողովուրդ ջան, հալալ է ձեզ, ձեր կամքին ու վճռականությանը, այսօր ևս մեկ անգամ փաստեցինք՝ երբ միասին ենք, պինդ ենք, երբ մեր առջև խնդիր ենք դնում, այդ խնդիրը լուծելի է: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում, ուր վերադարձել էին «Դիմադրություն» շարժման մասնակիցները ՀՀ արտգործնախարարության շենքն առավել քան 4 ժամ շրջափակման մեջ պահելուց հետո։

«Մի բան հստակ է՝ այն պետական կառույցները, որոնք չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը, դրանց գործունեությունը պետք է արգելափակել, խոչընդոտել և դրանով ցույց տալ ժողովրդի կամքը և հասնել ամբողջական երկիշխանության»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վերահաստատեց, որ այսօր երեկոյան ժամը 19։00 Սասունցի Դավթի արձանի մոտ կսկսվի հանրահավաքը, որից հետո անհանզանդության երթով կշարժվեն Ֆրանսիայի հրապարակ։

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ