News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում գտնվող հայկական Քառասուն մանկանց եկեղեցում 9 տարի անց հոգեւոր սպասավոր է նշանակվել։

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝  1872 թվականին կառուցված Քառասուն մանկանց եկեղեցում հոգեւոր ծառայության նշանակված տեր Ավետիս Թաբաշյանը, եկեղեցում վերաբացման առիթով կազմակերպված պատարագին նշել է, թե ամեն գործի սկիզբը սերն է։ «Իմ հոգածության տակ են Հաթայի եւ հարակից նահանգների հայկական եկեղեցիները»,-ասել է տեր Ավետիսը։

Քառասուն մանկանց եկեղեցին փակվել էր պատարագների համար 2002 թվականից, երբ իր մահկանացուն էր կնքել տեր Սարգիս Սերոբ Բիլյանը։

Նշենք, որ տեր Ավետիսը նախորդ ամիս է Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից քահանա կարգվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ