News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 23-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 48-ամյա տղամարդ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել էր, որ որսի ժամանակ իր հրացանով ինքն իրեն անզգուշությամբ վնասել է: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նա 47-ամյա ընկերոջ հետ իր «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով գնացել են Ախթալա համայնքից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող հանդամաս՝ իրենց խոշոր եղջերավոր անասուններին փնտրելու: Հանդամասում նկատել են փորսուղի, և ինքը իր որսորդական երկփողանի ողորկափող հրացանից կրակել է կենդանու ուղղությամբ՝ վիրավորելով նրան: Այնուհետև մոտենալով կենդանուն, հրացանի փողը իր կողմը պարզած, խզակոթով խփել և սատկեցրել է, սակայն հարվածից ինքնակրակոց է եղել, ինչի արդյունքում ինքը ստացել է մարմնական վնասվածքներ: Նույնաբովանդակ տեղեկություններ է հայտնել նաև 47-ամյա տղամարդը: «ՎԱԶ-2121»-ը, հրացանը և սատկած փորսուղը հայտնաբերվել են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կողաշրջվել է Մարտունի-Երևան երթուղու միկրոավտոբուսը, որում եղել է 15 ուղևոր
Վարորդին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներ...
ՔՈԳՎ բացահայտումը. հայտնաբերվել են հերոին և մեթամֆետամին
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական...
7 բջջային հեռախոս՝ ներնետված փաթեթում․ «Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման...
«Վահագնի» ռեստորանում ավազակության դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մասով նյութերն ուղարկվել են դատարան
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 29–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով…
Նյու Յորքի քաղաքապետին մեղադրել են  ոստիկանությունում ծառայելու ժամանակ կատարած ոտնձգությունների մեջ
Էրիկ Ադամսին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ...
33-ամյա երիտասարդը ընտանեկան հարցերի շուրջ խանութում վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը
Մարտի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման...
Ամենաշատ