News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դատապարտում և մերժում է մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման պայմանավորվածությունների և սկզբունքների փաթեթը, որոնց շուրջ բանակցել և  համաձայնության է եկել Նիկոլ Փաշինյանը։ Այն համարում ենք հակահայկական, թուրքական միակողմանի օրակարգ։  Այս մասին նշված է ՀԴԿ հայտարարությունում:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է.

«Փաշինյանը վերջնական  դավադիր, հակապետական քայլն է կատարել՝ հրաժարվելով ազգերի ինքնորոշման իրավունքից և միջազգային հանրությանը, առանց Հայաստանի Հանրապետության և Արցախի  Հանրապետության քաղաքացիների արդեն կայացած կամքը հաշվի առնելու, միակողմանի հայտարարել, որ ինքը և իր գլխավորած անձնատու կառավարությունը պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ անվտանգային «երաշխիքների» դիմաց, ինչպես նաև փոփոխել ՀՀ ընդունված սահմանները: Ն․Փաշինյանը ոչ մի իրավասություն և մանդատ չունի չեղարկելու Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները և 1988 թվականից սկսված՝ միջազգային իրավունքի բոլոր ընթացակարգերին համապատասխանող օրենքներն ու որոշումները, մեր ազգային-ազատագրական պայքարի արդյունքները։ Նույնը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքի զիջումների  քայլերին, որովհետև ՀՀ տարածքները և սահմանները ամրագրված են ՀՀ Մայր օրենքով։ Մեկ մարդու կամքը, ավելի ճիշտ դրա բացակայությունը չեն կարող հիմք դառնալ միջազգային որևէ բանակացությունների համար Արցախ Հանրապետության կարգավիճակի և ՀՀ տարածքների սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ։

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համոզված է, որ Փաշինյանի և իր վարչախմբի  գործունեության հետևանքները կործանարար են լինելու հայոց ինքնիշխան պետականության համար, քանի որ նրանք վտանգում են պետության գլխավոր հիմնասյուներից մեկի՝ Արցախի գոյությունն առհասարակ: Արցախը ՀՀ դարպասներն են, և դրանք անպաշտպան թողնելը նշանակում է Հայաստանի կործանում։ Փաշինյանն այլևս սպառել է իշխանության ղեկին գտնվելու բոլոր հնարավորությունները և իրավունքը, քանզի հանդես է գալիս պետության և ազգի շահերին հակառակ:

ՀԴԿ-ն համոզված է, որ Հայաստանի և Արցախի ինքնիշխանության, պետականության պահպանման գաղափարների հրամայականով պետք է անհապաղ կազմակերպել համահայկական համաժողով՝ անհապաղ մշակելու նոր կառավարության ձևավորման գործիքակազմը, քաղաքական և կազմակերպական ուղղություն հաղորդելու ժողովրդի ընդվզմանն ու կամքին՝ իշխանափոխությունը Հայաստանում այլընտրանք չունի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լաչինի միջանցքը իրավական ռեժիմ է, իսկ այս նորը սոսկ ճանապարհ է, ոչ ոք այն միջանցք չի կոչում. Արցախցի պատգամավոր
Ոչ Հայաստանի, ոչ Արցախի իշխանությունները չեն հայտարարել, որ նոր ճանապարհը լինելու է միջանցք...
Պատերազմում պարտության պատճառներից մեկը հենց այն էր, որ դավաճանական քայլեր են եղել. Դավիթ Գալստյան
Ես չեմ կարող ենթադրություններով առաջնորդվել, մանավանդ այդ լրտեսական ցանցի բացահայտման առումով, բայց գոնե ողջունելի է, որ սկսվում է բացահայտվել…
Բերձոր հատուկ գնացած քաղաքացիները քոչարի են պարում
Այցի նախաձեռնողների մեջ է բերձորցի, պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը...
ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է «խաղաղ ապագային» ուղղված Երեւանի եւ Բաքվի ջանքերը
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի վերաբերյալ քննարկումներն ուղեկցվում են բազմաթիվ մարտահրավերներով եւ բուռն հույզերով...
«Ես հիմա չեմ պատրաստվում պատասխանել այդ հարցին». Վլադիմիր Վարդանյանը՝ Բերձորը հանձնելու մասին
Ես չգիտեմ՝ որտեղից եք դուք լսել նման բան...
Ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ