News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր hնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 24-ին Ա.Ախոյանը www.facebook.com սոցիալական կայքի` իր էջում, հանրային հասանելի հարթակով, ուղիղ եթերի միջոցով, հրապարակել է տեսանյութ, որի ընթացքում նկատի ունենալով նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ժամանակ երկու քաղաքացիների միջև, քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղի ունեցած ծեծկռտուքը, բռնություն գործադրելու վերաբերյալ հրապարակայնորեն կոչեր է հնչեցրել՝ արդարացնելով նման բռնության հրապարակայնորեն գործադրումը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Ախոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մալիշկայի բնակչուհու առանձնատնից գողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացին
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված...
Տավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ճանապարհը. Փրկարարները մասնատել են ծառը
Մարտի 19-ին, ժամը 09:16-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Կատարի Ինտերպոլի կողմից 6 տարի հետախուզվող Չինաստանի քաղաքացի Դաին հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
ՊԵԿ-ը կանխել է  թաքցված  7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը. Կլինկերի փոխարեն Իրանից ծխախոտ էին ներմուծում
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 14
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող...
Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝  «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական...
Ամենաշատ