News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի եզդիական սրբատեղիի հոգեւորական շեյխ Ռուստամը Politik.am-ի հետ զրույցում պատմել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը ստիպել է, որ ինքը իրավապահ մարմիններին ասի, թե յուրացրել է 44–օրյա պատերազմի ժամանակ ուղարկած 100 000 դոլարը։

«Ինձ մեղադրում են, իբր թե ես 100 000 դոլար եմ գողացել մեր եկեղեցուց։ Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել։ Բազմաթիվ երկրներից ով ինչ կարողացել՝ օգնություն էր ուղարկել։ Մազո կոչեցյալը Ռուստամ Բաքոյանի եւ իրենց շեսծյորկաների հետ իրենց մեջ էին արել գումարը, Մազոն ուզում էր «Քրայսլեր» առներ, ու էդ իրա «Քրայսլերի» բազարը ես եմ հեռախոսով արել։ Ես  չգիտեի, թե էդ գումարն իրեն որտեղից, ուղղակի ինքն ասաց, որ հայերեն լավ խոսել չգիտի, ասաց՝ շեյխ ջան, դու կարողանում ես խոսել, դու խոսիր։ Ես տեղյակ չէի, որ իրենք իրենց մեջ են արել այդ գումարը։ Բացի էդ գումարից, ֆուռերի մեջ նույնիսկ ինվալիդի կալյասկեք կային, ո՞ւր են հիմա դրանք, Ռոման Սլոյանը բռնեց ծախեց, Տիտալ Սլոյանին ինքը, Մազոն ու Բաքոյանը անընդհատ ասում էին՝ հեռու գնա, ֆուռերից մի քիչ հեռու գնա, վերջում էլ, որ իմացան՝ Տիտան Սլոյանը ինձ հետ միասին տեղյակ է, թե ֆուռերի մեջ ինչ կար, ինչ թվանոց ապրանք, Տիտալ Սլոյանն ասաց՝ դուք շեյխին խայտառակ արեցիք, էլ ով է մնացել, որ խայտառակ անեք»,– ասել է շեյխ Ռուստամը եւ շարունակել պատմել, թե Ռոման եւ Մազո Սլոյանները մարդասպան են վարձել, որ սպանեն Տիտալ Սլոյանին։

«Ռոման Սլոյանը, Մազո Սլոյանը կիլեր են վարձում, որի մականունը Շնդո է, փող են տալիս, որ  Տիտալ Սլոյանին խփի,  բայց Շնդոն զենքով չի կարողացել խփել, ու դանակահարել է Տիտալին, որովհետեւ Տիտալը տեղյակ է եղել, թե իրենք ինչ են գողացել, ինչ են կերել Բաքոյանի հետ միասին»։

Ըստ շեյխ Ռուստամի՝ Ակնալիճ գյուղի եզդիական սրբատեղիին մոտ տարածքում է պահվել ֆուռերի ապրանքը, որը 44–օրյա պատերազմի ժամանակ աշխարհասփյուռ եզդիների կողմից ուղարկվել է Հայաստան։

«Մեր եկեղեցուց մոտ 50 մետր հեռավորության վրա անգարի պես բան կար, Մազոն ինքը ֆուռերը տանում էր, դատարկում։ Բացի ֆուռերում եղած ապրանքից ես գիտեմ, որ մոտ 500 արկղ կար, որի մեջ պարեն եւ այլ տեսակի օգնություն կար պատերազմում վիրավորված, հաշմանդամ դարձած տղերքի համար։ Էդ արկղերի մոտ 60–70 տոկոս ապրանքը, Մազոյի քրոջ տղան ՝ Ալիկը, տարել է Ապարան ու սարվորների վրա վաճառել։ Մի  քանի օր հետո էլ եկավ, Մազոյի հետ մտավ կուխնի, իրար հետ խոսեցին, Ալիկը պատմում էր, որ ապրանքը վաճառել է ու էսքան գումար է եկել»,– պատմել է շեյխ Ռուստամը։

Նա ասել է, թե պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իրեն գումար չի առաջարկել, այլ ասել է՝«դու խառնված ես, շուտ արա ասա, որ դու ես, նենց չանես, որ ժողովուրդը իմ ու Մազոյի վրա ծիծաղի»։

Շեյխ Ռուստամը պատմել է, որ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը իրեն տարել է ինչ–որ ռեստորան, որտեղ հանդիպել են քննիչի հետ, սակայն նա հրաժարվել է քրեական գործ հարուցել յուրացման առնչությամբ։

«Ինձ միանգամից չեն տարել ոստիկանություն, ինձ տարել են ռեստորան։ Քննիչը կոլոտ, չաղլիկ մարդ էր։ Ես շատ շնորհակալ եմ քննիչին, ես իմ կյանքով եմ իրեն պարտական։ Ասաց՝ պարոն Բաքոյան, էս մարդը ոնց որ թե ինչ–որ բանի ազդեցության տակ է։ Ես հիշում եմ Բաքոյանի ինձ ուղղված եզդիերեն խոսքերը։ Քննիչն ասաց՝ պարոն Բաքոյան, ես չգիտեմ, թե դուք ինչ խոսեցիք էդ տղու հետ, բայց պրիլիչնի տղա է երեւում, գումար տանող մարդը մինչեւ աչքդ թարթես, քո ջեբից նենց կարող է տանել, որ դու չզգաս էլ»։

Դիտարկմանը, թե վստահ է, որ այդ անձը եղել է քննիչ, շեյխ Ռուստամն ասել է.

«Էդ մարդը ներկայացավ։ Հետո ինքը կապվել է Այսեր Իսկայանի հետ, ասել է՝ մի ջահել տղա կա, ինչ–որ հոգեւորոկան, միջամտել եմ, որ էդ մարդու վրա ուժ չգորածդրեն Ռուստամ Բաքոյանը ու Միրզա Սլոյանի տղան»։

Նա անդրադառնալով տարածված տեղեկություններին, որ Ռուստամ Բաքոյանը 350 000 դոլար օգնությունը յուրացրել է, ասել է, թե ինքը  տեղյակ չէ 350 000 դոլարից։

«Ես տեղյակ չեմ էն մնացած 250 000 դոլարի մասին, բայց 100 000 դոլարը կարող է ինչ–որ մեկն իրենցից պահանջել է, որ իրենք փորձել են գցել ինձ վրա։ Ուրեմն իրենք իրար մեջ կիսվել են, դրա համար էլ իրենք ելք չունեին, ինձ վրա էին գցում»,– ասել է նա։

Իր այս հայտարարություններից հետո, Շեյխ Ռուստամը զգուշացրել է, որ չփորձեն իրեն կամ իր ընտանիքի անդամներին վնաս հասցնեն։

«Իրենք ինձ սպառնացել են, որ իմ երեխուն կգողանան, որ  ինձ կվերացնեն։ Ոմն շեյխ Սուրո ինձ զանգել, ասել է՝  որտեղ քեզ բռնեմ, քեզ կվերացնեմ, դու ես մեզ փուռը տվել, դու ես մեզ վրա գործ սարքել, թող իմ ընտանիքին ձեռք չտան»,– ասել է Շեյխ Ռուստամը եւ հավելել, որ եղելությունը պատրաստ է պատմել իրավապահ մարմիններին, եթե իր շահերը պաշտպանող փաստաբան ունենա։

Լուսանկարում Շեյխ Ռուստամն է

Տպել
Ամենաշատ