News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Samsung Group-ը 356 մլրդ դոլար կներդնի առաջիկա հինգ տարվա ընթացքում նոր սերնդի կիսահաղորդչային, կենսադեղագործական եւ այլ տեխնոլոգիաների զարգացման համար, հայտնում է Reuters-ը։

Հարավկորեական խոշորագույն ընկերությունը հայտարարել է, որ ներդրումները կօգնեն Samsung-ին երկարաժամկետ աճ ապահովել ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են չիպերի արտադրությունը, ինչպես նաեւ կենսադեղագործական հատվածի զարգացման արագացումը: Նշվում է, որ ներդրումների 80 տոկոսը կհատկացվի Հարավային Կորեայում հետազոտական աշխատանքներին ու աշխատակիցների նախապատրաստմանը։

Ընկերությունն ընդգծել է, որ դա թույլ կտա ստեղծել 1,07 միլիոն աշխատատեղ։ Մինչեւ 2026 թվականը ծրագրված ներդրումների ծավալը ավելի քան 30 տոկոսով գերազանցում մինչեւ 2021 թվականը է Samsung-ի նախկին ներդրումները։

Samsung-ի հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ չիպերի եւ կենսանյութերի ներքին մատակարարման շղթաների ապահովումը ռազմավարական նշանակություն կունենա Հարավային Կորեայի տնտեսական անվտանգության համար:

Samsung-ը հայտարարության մեջ չի ներառել էլեկտրական մեքենաների մարտկոցները՝ որպես աճի ապագա շարժիչ: Սակայն Samsung-ի մարտկոցների SDI ստորաբաժանումը եւ Chrysler-ի Stellantis մայր-ընկերությունը մայիսի 24-ին պետք է հայտարարեն ԱՄՆ Ինդիանա նահանգում մարտկոցների նոր գործարանի կառուցման մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են հունիսի լավագույն սմարթֆոնները
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում 3,2 ԳՀց ժամացույցի առավելագույն արագությամբ Snapdragon 870 չիպսետին, որը Adreno 650 GPU-ի հետ միասին կարողանում է առանց մեծ դժվարության կառավարել խաղերի մեծ մասը։
Դոլարի փոխարժեքի անկման պատճառով Հայաստանում ՏՏ ոլորտը կանգնած է կործանման եզրին. Կորյուն Դավթյան
Հայկական դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի անկման պատճառով Հայաստանում ՏՏ ոլորտը լուրջ խնդիրների առաջ է կանգնել․․․
Nvidia-ն դադարեցրել է Ռուսաստանում ամպային գեյմինգի համար ծրագրային ապահովման լիցենզիաների վաճառքը. «Կոմերսանտ»
Ընկերության այս որոշումը կարող է բարդացնել ռուս գեյմերների կյանքը...
CodeSignal-ը բոլորին հրավիրում է մասնակցել Gyumri Tech Week միջոցառմանը
Հաղթողները կստանան հատուկ մրցանակներ, ինչպես նաև հնարավորություն՝ աշխատանքի անցնել CodeSignal ընկերությունում...
Նորույթ Apple-ից` նոր, բեկումնային MacBook Pro M2 չիպով iSpace-ում (ֆոտո)
iSpace-ը Apple-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում` Apple Authorised Reseller կարգավիճակով...
Համացանցում հայտնվել են նոր PlayStation-ի լուսանկարները
Արտաքինից նորույթը քիչ է տարբերվում սաղավարտի առաջին տարբերակից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ