News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ներկայացրել է կազմակերպության 2019- 2021 թթ. զեկույցը։ Այն ամփոփում է ԱՆԻՖ-ի հաշվետու ժամանակահատվածի իրականացրած բոլոր ծրագրերը։ Ստորև ներկայացված են առանցքային մի քանի տվյալներ.

Ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ԱՆԻՖ-ը գործընկերների հետ համատեղ ծրագրերով ներդնում է 214 մլն ԱՄՆ դոլար, որի 91 տոկոսը՝ գործընկերների, 9 տոկոսը` ԱՆԻՖ-ի կողմից: 

Գործունեության 2,5 տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կողմից ստորագրվել են համագործակցության վերաբերյալ տասնյակից ավելի հուշագրեր և փաստաթղթեր միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ:

ԱՆԻՖ-ի շնորհիվ կյանքի են կոչվել երկրի համար ռազմավարական նշանակություն  ունեցող երկու խոշոր ներդրումային ծրագրեր.

Մասդար ընկերության հետ համատեղ «Այգ-1» 200 մՎՏ հզորությամբ արևային կայանի ծրագիրը Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում:

Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերության ստեղծումը:

ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը շարունակում է ներդրումների միջոցով աջակցել տեղական ընկերություններին: Մինչ օրս ֆոնդի կողմից  6 ընկերությունում իրականացվել է ընդհանուր առմամբ մոտ10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որի արդյունքում ստեղծվել և ստեղծվելու է ավելի քան 170 աշխատատեղ՝ «Հայր և որդի Երեմյաններ», «Ամբեր Կապիտալ», «Ֆուդ Ռեփաբլիք», «Ապագա Պրոջեքթս», «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունների հետ համատեղ:

Ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով կապիտալի երկարաժամկետ և կայուն աճի ապահովումը՝ ներգրավելով մասնավոր կապիտալ, ընդլայնելով տնտեսական հնարավորությունները։

Հայաստանում ներդրումային միջավայրի զարգացումը խթանելու նպատակով այս տարի կմեկնարկի ԱՌՖԻ (Armenian Financed) ծրագիրը, որի նպատակն է ներդրումային գործունեությունը տեղաբաշխել նաև առցանց հարթակում` մեծացնելով պոտենցիալ ներդրումների շրջանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախատեսում ենք ՓՄՁ ձեռնարկությունների մասնաբաժինը 27 տոկոսից 55 տոկոսի հասցնել. Վահան Քերոբյան
«Մենք աշխատում ենք Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման եւ երկրի տնտեսության մեջ դրանց մասնաբաժնի ավելացման ուղղությամբ...
Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են. ռուբլին արժեզրկվել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 1-ին, կազմել է...
Մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը
Այսուհետ, կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ...
«Հայաստանի հետ կիրականացվեն հետաքրքիր նախագծեր». Քերոբյանն ընդունել է «Մոսմետրոստրոյ»-ի գլխավոր տնօրենին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ընդունել է «Մոսմետրոստրոյ»...
Այսօրվանից օրենքը մտավ ուժի մեջ. ՀՀ տարածքում 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ
Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերը, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը...
Fly Arna-ն հայտարարել է «Cross Technics» ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին
FlyArna-ի չվերթների տոմսերն արդեն վաճառքում են և հաճախորդները կարող են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ