News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ փակ բաժնետիրական մի ընկերության Բագրևանդի փողոցի պահեստից մի խումբ անձինք պարբերաբար գողություն են անում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ տեղեկությունների՝ նրանք նույն պահեստից պատրաստվում էին գողություն անել նաև մայիսի լույս 24-ի գիշերը, իսկ գողոնը տեղափոխելու էին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներով։

Օպերատիվ խմբերը շտապել էին Բագրևանդի փողոց և կազմակերպել դարանակալում։ Տեղեկությունները հավաստի էին. գողության մեջ կասկածվող անձանցից մի քանիսը «Ֆորդ» մակնիշի մեքենայով հայտնվում են ոստիկանների տեսադաշտում, ապա դիմում փախուստի՝ մեքենան վարելով ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Սկսվում է հետապնդում, որին միանում են պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները։ «Ֆորդն» ընթանում է Դավիթ Բեկի փողոցի ուղղությամբ՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Դավիթ Բեկի փողոցում հետապնդող պարեկներից մեկը, փախուստը կանխելու նպատակով, նախազգուշական կրակոց է արձակում, ապա թիրախավորում մեքենայի անվադողն ու կրակում։ «Ֆորդը» կողաշրջվում է։ Վարորդն ու մի խումբ անձինք բերման են ենթարկվում ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Մինչ Դավիթ Բեկի փողոցում ծավալվում էին այս գործողությունները՝ Բագրևանդի փողոցում ոստիկանների տեսադաշտում է հայտնվում մյուս «Ֆորդը», որը ևս հարկադիր կանգնեցվում է՝ շնորհիվ Նոր Նորքի քրեական հետախույզներից մեկի նախազգուշական կրակոցների։ Արդյունքում՝ վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվում բաժին։ Նոր Նորքի քրեական հետախույզները ևս երկու անձի հայտնաբերում են պահեստի մոտակայքում ու բերման ենթարկում բաժին։

Գողոնը հայտնաբերվել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ութ անձ ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շենգավիթում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վերջինս շրջվել է. մեքենան հեռացել է
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ սյունը տեղափոխել են անվտանգ տարածք...
Գոլֆ ակումբում ալիգատորը հոշոտել է ամերիկացուն
Հարավային Կարոլինայում սա ալիգատորի կողմից մարդու սպանության առաջին դեպքն է 2020-ից ի վեր...
Այցելել էր 52-ամյա կնոջ բնակարան և ափիոնի նմանվող զանգված վերցրել
Վաղարշապատի քրեական հետախույզներն ափիոն են հայտնաբերել...
Ճամբարակի ոստիկաններն ապօրինի փայտանյութ ու փայտածուխ են հայտնաբերել
Հունիսի 28-ին Ճամբարակի ոստիկանները Ճամբարակ քաղաքի Սարալանջի...
Սիսիանի ոստիկանները հայտնաբերեցին Հացավանում գողություն կատարած օտարերկրացուն
Հունիսի 28-ին Սյունիքի մարզի Հացավան գյուղի մի բնակիչ ոստիկանության...
Կրակոցներ Բանավան թաղամասում. հասարակական կարգը կոպտորեն խախտած անձը բերման է ենթարկվել
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 9 պարկուճ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ