News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

Մայիսի 20-ին Դիջիթեյն ընկերությունն իր Դիջիթաուն նախագծի շրջանակում արդեն երկրորդ անգամ մեկնարկեց M1TQ ծրագիրն այս անգամ ստարտափ գաղափաների ինտենսիվ զարգացմանն ուղղված ձևաչափով՝ հեքեթոնի և աքսելերացիայի համադրությամբ և համագործակցելով ոլորտում 12 տարվա փորձ ունեցող էստոնական Garage48-ի հետ։ 

M1TQ-ի կարևորագույն նպատակն է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում զարգացնել նորարարությունը, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգը։ Այս առիթով էլ միջոցառմանը ներկա էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ով հանդես եկավ բացման և շնորհավորանքի խոսքով, ինչպես նաև հորդորեց մասնակիցներին՝ մեջբերելով,– «Ձեզ խորհուրդ եմ տալիս առավելագույնը փորձել քաղել այն ամենից, ինչը հնարավորություն կունենաք ստանալու՝ գիտելիք, փորձ, շփումներ»:

Ծրագրին դիմել էին ավելի քան 350 մասնակից, որոնցից շուրջ 200–ը մասնակցեցին հեքեթոնին՝ ներկայացնելով 50 ստարափ գաղափար: Այս գաղափաներից 30–ն անցան հաջորդ փուլ, որոնց շուրջ էլ ձևավորվեցին թիմեր և 48 ժամ շարունակ աշխատեցին այդ գաղափաներն աշխատանքային նախատիպեր դարձնելու վրա: Հեքեթոնի ավարտին՝ կիրակի երեկոյան, մշակված նախատիպերը մասնակիցները ներկայացրեցին ժուրիին, ովքեր էլ ընտրեցին լավագույն 14–ը, որոնք անցան ծրագրի 12-շաբաթյա աքսելերացիոն հատվածը: Միջոցառման ավարտին թիմերը նաև ամենատարբեր նվերներ ստացան ծրագրի գործընկերների կողմից:

Ի դեպ, հեքեթոնի ամբողջ ընթացքում թիմերին աջակցում և ուղղորդում էին թե՛ տեղի և թե՛ արտերկրից ժամանած միջազգային փորձ ունեցող մենթորներ: Ինչպես նաև Դիջիթեյն ընկերությունն ապահովել էր բոլոր պայմանները, որպեսզի մասնակիցներն այդ 48 ժամերի ընթացքում կարողանան մնալ և աշխատել հենց հեքեթոնի տարածքում:

Garage48–ի գործադիր տնօրեն Մարի Հանիկաթը նշեց,– «Հայաստանը տեխնոլոգիական մեծ ներուժ ունի։ Մենք ուրախ ենք բացահայտել տեղի ստարտափ էկոհամակարգը, ինչպես նաև զարգանալ և աճել միասին: Դիջիթեյնի M1TQ ծրագիրը հիանալի նախաձեռնություն է, և մենք ուրախ ենք դրա մաս կազմել և աջակցել մեր փորձառությամբ»:

«M1TQ–ի միջոցով մենք նպատակ ունենք բացահայտել հայ մտքի նորարարությունը՝ հնարավորություն ընձեռելով բոլոր ցանկացողներին կյանքի կոչել իրենց ստարտափ գաղափարները: 12–շաբաթյա աքսելերացիոն ծրագրի ընթացքում մենք աջակցելու ենք ստարտափներին, որպեսզի նրանք ձեռք բերեն համապատասխան գիտելիքներ և զարգացնեն իրենց գաղափարնեն այնպես, որ կարողանան 12 շաբաթ անց՝ Դեմո օրվա ընթացքում, ներկայացնեն դրանք պոտենցիալ ներդրողներին և վենչուրային կապիտալներին»,– M1TQ ծրագրի նպատակի և տեսլականի մասին կարճ ներկայացրեց ծրագրի ղեկավար Մարիամ Փաշինյանը:

Նշենք, որ Դիջիթեյնը՝ որպես տեխնոլոգիական ընկերություն, իր պարտքն է համարում զարգացնել ստարտափ էկոհամակարգը, որի շրջանակում էլ հենց նախագծվել է Դիջիթաունը, որի բաղադրիչներից առաջինն է  M1TQ ծրագրիրը։ Ի դեպ, այս ծրագրի լավագույն գաղափաները կարող են նաև կյանքի կոչվել Դիջիթեյնի հովանու ներքո:

Ի վերջո, ընկերության հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել գրավիչ տեխնոլոգիական կենտրոն ամբողջ աշխարհի համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորած իրերը գտնող ռոբոտ է մշակվել
Բարձր արագությունը, որով ռոբոտը կատարում է իր խնդիրը, համակարգը խոստումնալից է դարձնում էլեկտրոնային կոմերցիայում կիրառման համար...
Հայտնի է դարձել դեռահասների կողմից YouTube-ի միջոցով վտանգավոր վիրուսների տարածման մասին
Avast-ի մասնագետ Յան Հոլմանը նշել է, որ դեռահասներին գրավում են հաքերների մասնակցությամբ տեսանյութերը, քանի որ շատերը դա «զիլ ու զվարճալի զբաղվունք» են համարում...
Ներկայացվել է HTC սմարթֆոնը Viverse metaverse-ի համար
HTC-ն սարքը գովազդում է որպես Vive Flow VR ականջակալի «կատարյալ ուղեկից»․․
Արհեստական բանականություն. ի՞նչ խնդիրներ կարող է լուծել այն
Արհեստական բանականությունն ինֆորմատիկայի ուղղություն է...
Հայտնի է դարձել Google-ի սերվիսներից մեկի փակման մասին
2022թ. նոյեմբերին Google-ի մեսենջերներից մեկը կդադարեցնի աշխատանքը...
Instagram-ը օգտատիրոջ դեմքի սքանավորմամբ կորոշի նրա տարիքը
Instagram հավելվածի ծրագրավորողները գործարկել են դեմքերի սքանավորման գործառույթ, որը որոշում է օգտատերերի տարիքը, հայտնում է Business Insider-ը՝ հավելելով, որ նոր գործառույթը կիրառվում է Միացյալ Նահանգներում:
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ