News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նավթի էմբարգոն «վիճելի պահ է», ինչը դժվարացնում է Եվրամիության պատժամիջոցների հաջորդ փուլի շուրջ համաձայնության հասնելը:

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ CNN-ի հետ զրույցում Մորավեցկին ասել է, որ Լեհաստանն «աշխատում է միասնության համար» նավթի էմբարգոյի հարցում, սակայն դա դժվար է ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսիք են Հունգարիան, Սլովակիան, Ավստրիան եւ Չեխիան:

«Կարծում եմ, որ մենք կկարողանանք փոխզիջում գտնել 27 երկրների միջեւ, որպեսզի նավթի էմբարգոն ավելի արագ կիրառվի եւ որոշ խոչընդոտներ վերացվեն եվրոպական բյուջեի օգնությամբ»,- ասել է նա։

Մորավեցկին հավելել է, որ ԵՄ որոշ երկրներ կարող են այդքան ակտիվ չլինել եւ «թաքնվել» Հունգարիայի առաջնորդ Վիկտոր Օրբանի թիկունքում։

Պատասխանելով ԵՄ պատժամիջոցների հաջորդ փուլի մասին հարցին՝ Մորավեցկին ընդգծել է, որ ռուսական ակտիվների բռնագրավումն ամենաշատը Ռուսաստանին կվնասի։

«Հաջորդ՝ ամենապատասխանատու փուլը օլիգարխների փողերի բռնագրավումն է, Ռուսաստանի Դաշնության ակտիվների բռնագրավումը, քանի որ սա է իրական ցավը, որը կզգա Ռուսաստանը, եւ մեղավորը պետք է կրի պատերազմի գինը»,- ասել է նա՝ հավելելով, որ «բոլոր պատժամիջոցները կարեւոր են, բայց եթե մենք իսկապես ցանկանում ենք, որ պատժամիջոցները ցավոտ լինեն ագրեսորի, ռազմական հանցագործի համար, մենք պետք է բռնագրավենք Ռուսաստանի Դաշնության ակտիվները»։

Մորավեցկին ներկայիս ճգնաժամն անվանել է «շրջադարձային կետ Եվրոպայի, եւ գուցե ամբողջ աշխարհի պատմության մեջ»՝ կոչ անելով հետագա ֆինանսական, ռազմական եւ հումանիտար օգնության, որպեսզի «Ռուսաստան կոչվող այս գաղութատիրական, կայսերական, ազգայնական տերությունը հաջողության չհասնի»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սմոլենսկի մարզի երկու նավթապահեստի
Այդ նավթապահեստներում եղել է 26 հազ․ խորանարդ մետր ռուսաստանյան վառելիք
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Բայդենը ապրիլի 24-ին կստորագրի Ուկրաինային օգնելու օրինագծերի փաթեթը
Ես կստորագրեմ այս օրինագիծը և կդիմեմ ամերիկացի ժողովրդին․․․
SHOT․ Սմոլենսկի մարզում անօդաչուն հարվածել է նավթի պահեստին
Սմոլենսկի նահանգապետ Վասիլի Անոխինը Telegram-ում հայտնել է, որ․․․
Լիտվան Ուկրաինային M577 զրահափոխադրիչներ է փոխանցել
Ուկրաինային Լիտվայի երկարաժամկետ օգնությունը հասել է մեկ միլիարդ եվրոյի, իսկ ռազմական օգնությունը մոտ 610 միլիոն եվրո է...
Սանկտ Պետերբուրգի իշխանություններն արգելել են անօդաչուների գրոհների հետևանքների մասին տեղեկատվության տարածումը
Որոշում եմ Սանկտ Պետերբուրգի տարածքում արգելել․․․
Ամենաշատ