News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի ղեկավարը հերթական անգամ Ռուսաստանին մեղադրել է պարենային ճգնաժամի մեջ։ Ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է, որ Ռուսաստանը պարենային մատակարարումների հարցում կիրառում է նույն մարտավարությունը, ինչ անում է էներգետիկայի ոլորտում, եւ «զենքի է վերածում» այս ոլորտը՝ գլոբալ հետեւանքներով։

Նրա խոսքով, «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ «աշխարհի հացի զամբյուղ», եւ դրա դեմ ի պատասխան կիրառված պատժամիջոցները հանգեցրել են հացահատիկի եւ պարարտանյութերի համաշխարհային գների աճի, ինչը պարենային ճգնաժամ է առաջացրել»։

Նա կոչ է արել միջազգային հանրությանը համախմբվել՝ Մոսկվայի «շանտաժին» հակազդելու համար։

Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյան նաեւ ասել է, որ ԵՄ-ն պետք է խուսափի անվստահելի երկրներից կախվածության մեջ ընկնելուց, ինչպես դա տեղի ունեցավ Ռուսաստանի հանածո վառելիքի դեպքում, քանի որ նա շարժվում է դեպի «կանաչ» տնտեսություն՝ կարեւոր հումք գտնելու անհրաժեշտությամբ:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կարծում է, որ «ապագայի տնտեսությունն» այլեւս հույսը չի դնելու նավթի ու ածխի վրա։ Նրա խոսքով՝ կանաչ եւ թվային անցումը կբարձրացնի այնպիսի նյութերի կարիքը, ինչպիսիք են լիթիումը եւ մետաղական սիլիցիումը, որոնք անհրաժեշտ են մարտկոցների, չիպերի, էլեկտրամոբիլների կամ հողմային տուրբինների համար: «Մենք ապավինում ենք աշխարհում մի քանի արտադրողներին: Ուստի մենք չպետք է ընկնենք նույն ծուղակը, ինչ նավթի ու գազի հետ կապված»։

Նա հավելել է, որ Ուկրաինայում պատերազմը ամրապնդել է ռուսական հանածո վառելիքից արագորեն ազատվելու Եվրոպայի վճռականությունը:

ԵՀ ղեկավարը նաեւ ասել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի «ագրեսոր երկրի» «ռազմավարական ձախողմամբ»։ Նա խոստացել է, որ ԵՄ-ն կշարունակի զգալի միջոցներ ներդնել Ուկրաինայի աջակցության մեջ։

Ի լրումն Ռուսաստանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների եւ Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության, նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է, որ ԵՄ-ն առաջարկել է ավելի քան 10 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն, որն ամենամեծ փաթեթն է, որ երբեւէ առաջարկվել է երրորդ պետությանը:

Ֆոն դեր Լյայենը հավելել է, որ վերակառուցման ջանքերը պետք է ուղղվեն նաեւ Ուկրաինայի վարչակազմի արդիականացմանը։ Դա կպահանջվի, եթե երկիրը ցանկանա ապագայում անդամակցել ԵՄ-ին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Անշուշտ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար կարևոր է նաև էներգետիկ անվտանգության պատճառով...
Հարավային Կորեան հայտնել է, որ Հյուսիսային Կորեան 7000 կոնտեյներ զինամթերք է մատակարարել Ռուսաստանին
Հայտարարությունը հնչել է մի քանի ժամ անց այն բանից հետո...
Ռուսաստանը հայտնել է, որ Ղրիմում ահաբեկչություն է կանխել
Կնոջ մոտից առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքեր և կապի միջոցներ, որոնց վրա հայտնաբերվել է նամակագրություն ուկրաինացի համակարգողի հետ...
Պուտին. Ռուսաստանը կարող է «սանիտարական գոտի» ստեղծել Ուկրաինայում
Պուտինը չի հստակեցրել, թե որքան կարող է լինել «սանիտարական գոտու» խորությունը...
Չեխիան զինամթերք է գնում Ուկրաինայի համար, այդ թվում՝ Ռուսաստանի դաշնակիցներից. WSJ
Խոսքը 300 հազար խորհրդային արտադրության արկերի մասին է, մոտ 500 հազար՝ արեւմտյան արտադրության...
Եվրահանձնակատարը հայտնել է, որ հակամարտությունն Ուկրաինայում փոխել է ԵՄ տնտեսական պատկերը
Հակամարտությունն Ուկրաինայում փոխել է պատկերը...
Ամենաշատ