News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Անկախ Հայաստանում դեռևս ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, «Հայկական օրակարգ. բռնաճնշումներ` ժողովրդավարության դրոշով» թեմայով քննարկմանն ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Նա հիշեցրեց, որ դասական ժողովրդավարությունը, ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը, իշխանության բերեց Հիտլերին եւ Մուսոլինիին. «Իսկ ժամանակակից ժողովրդավարությունը նշանակում է ոչ միայն ժողովրդի կողմից ձեւավորված իշխանություն, այլեւ իշխանության  տարանջատում, անկախ դատաիրավական համակարգ: Եթե որեւէ երկրում չկա անկախ դատաիրավական համակարգ, այն չի կարող համարվել ժողովրդավարական:

Արդյոք Հայաստանում ժողովրդի կողմից ընտրված իշխանություն է: Նախ, անկախ Հայաստանում դեռեւս ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել: 2018-ին ստի ու կեղծիքի հեղափոխության արդյունքում, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է լինեին արտահերթ ընտրություններ, բայց այսօրվա վարչապետ կոչեցյալը շատ լավ հասկանում էր, որ ինքը մեծամասնություն չի ունենա, որովհետեւ գործադիրն իր ձեռքին չէ: Նա զավթելով իշխանությունը, ամրապնդեց իր իշխանությունը,  փորձարկելով իր իշխանությունը Երեւանի ընտրություններում, նոր 2018-ի դեկտեմբերին կազմակերպեց ԱԺ ընտրություններ: Արդյոք այդ ընտրությունները կարելի է համարել ժողովրդավարական: Նախ, այդ ժամանակ արդեն իշխանությունը պատկանում էր իրենց: Երկրորդ, հեղափոխական իրավիճակում, բնականաբար, նա պետք է ստանար մեծամասնություն: Դա դեռեւս չի նշանակում ազատ ընտրություն:

Այդ ժամանակ հասարակությունը բաժանված էր երեք մասի: Մի մասը չմասնակցեց ընտրություններին, մեծ մասը ընտրեց գործող իշխանությանը, իսկ երրորդ մասը բնականաբար, պետք է ձայն տար հակահեղափոխականներին, այսինքն պայմանական ասած, կամ ՀՀԿ-ին, կամ ՀՅԴ-ին: Այդ ինչպե՞ս եղավ, որ քվազիհեղափոխական լոզունգներով այդքան ձայն ստացավ «Լուսավոր Հայաստանը»:

Ինչ վերաբերում է 2021-ի ընտրություններին, ապա դա ֆարս էր:

Չնկատել այն հսկայական վարչական ռեսուրսները, որոնք իրականցնում էին իշխանությունները, բռնաճնշումները, հետագայում կպարզվի, հույս ունեմ իշխանափոխությունից հետո, ինչ ֆինանսական ռեսուրսներ են կիրառվել»,- ասաց Իշխանյանը։

Նրա խոսքով, Հայաստանում չի գործում դասական ժողորդավարությունը և խոսել ժողորդավարության մասին, ընդունելով միայն ընտրությունները, նույնպես կեղծ են։

Իրավապաշտպանի խոսքով, քաղաքական և դատական իշխանությունների տարանջատման մասին էլ չի կարող խոսք լինել, իսկ երբ որ չկա իշխանության տարանջատում, ապա խոսել մարդու իրավունքների մասին, անիմաստ է։

«Այստեղից է գալիս այն ամենը, ինչը կատարվում է  Հայաստանում՝ հրահանգով ծեծուջարդ ոստիկանների կողմից, որի հրահանգը տալիս է անձամբ վարչապետ կոչեցյալը, ասում է՝ ծեծեք, ջարդեք: Նույնը վերաբերում է քրեական գործեր հարուցելուն, համատարած կալանավորումներին: Տեսնում ենք համատարած կալանքներ, բայց մենք չունենք որեւէ դատավճիռ: Այսինքն այնքան շինծու են գործերը, որ նույնիսկ այսօրվա գրպանային դատավորները չեն կարողանում դատավճիռներ կայացնել, քանի որ գործերն ամբողջությամբ սարքված են»,- ասաց իրավապաշտպանը։  

Նա հավելեց, որ այսօրվա իրավիճակն իրեն հիշեցնում է ֆաշիստական Իտալիան, երբ Մուսոլինին ասում էր՝ մեր բարեկամներին կարելի է ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են:

Տպել
Ամենաշատ