News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կարծում է, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմաօդային ուժերի համատեղ պարեկությունը ցույց է տալիս երկու երկրների «փոխըմբռնման խորությունը», ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Կարծում ենք՝ սա ցույց է տալիս, որ Չինաստանը նախկինի պես պատրաստ է սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ, այդ թվում՝ ռազմական ոլորտում»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ նման գործողությունները պետք է ժամանակին պլանավորվեն։ «Չինաստանը չի հեռանում Ռուսաստանից։ Փոխարենը, զորավարժությունները ցույց են տալիս, որ Չինաստանը պատրաստ է օգնել Ռուսաստանին պաշտպանել արեւելքը, քանի դեռ Ռուսաստանը կռվում է նրա արեւմուտքում»,- ասել է աղբյուրը, հայտնում է Reuters-ը:

Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, թե «ռմբակոծիչներով զորավարժությունները ցույց են տվել, որ Ռուսաստանը կաջակցի Չինաստանին Արեւելյան եւ Հարավչինական ծովերում հարեւանների հետ տարածքային վեճերում»:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՌԴ օդատիեզերական ուժերը եւ Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Տու-95մս» ռազմավարական հրթիռակիրներից եւ Չինաստանի օդուժի «Հուն-6կ» ռազմավարական ռմբակոծիչներից բաղկացած ավիախումբը օդային պարեկություն է իրականացրել Ճապոնական եւ Արեւելաչինական ծովերի ջրերում: Ռուսական ռազմավարական հրթիռակիրների թռիչքի տեւողությունը մոտ 13 ժամ է կազմել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ