News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում կալանավորները կրթություն եւ վկայական ստանալու հնարավորություն կունենան։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովի նիստում «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին հանրապետության  քրեակատարողական հիմնարկներում կան շուրջ 300 դատապարտյալներ, որոնք, ըստ էության, չունեն հանրակրթության բավարար ցենզ, այսինքն՝ չունեն 9-րդ կամ 10-րդ դասարանի ատեստատ: Նրա խոսքով՝ դա ազատ արձակվելուց հետո բացասաբար կազդի նրանց սոցիալականացման գործընթացի վրա։

Սարգսյանը նշեց, որ ոչ բոլոր քաղաքացիները կարող են օգտվել այս հնարավորությունից, այլ միայն նրանք, ում պատժի կրման համար մնացել է առնվազն մեկ տարի։ «Այս պայմանն անհրաժեշտ է, որպեսզի կրթությունը չընդհատվի»,- պարզաբանեց Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ