News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը բացառել է ԵՄ գագաթաժողովի շրջանակում ռուսական նավթի ներկրման արգելքի շուրջ համաձայնության հասնելը։

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում POLITICO-ին տված հարցազրույցում նա նշել է, որ չի  ցանկանում «կեղծ ակնկալիքներ» ստեղծել։

«Կարծում եմ, որ սա ճիշտ թեման չէ Եվրոպական խորհրդում որոշելու համար։ Մենք խոսում ենք դեպի ծով ելք չունեցող երկրների մասին, որոնք այլընտրանքային խողովակաշարերի մատակարարման կարիք ունեն, ուստի մենք պետք է խոսենք խողովակաշարերում ներդրումների մասին՝ մատակարարումն ավելացնելու համար, եւ մենք խոսում ենք վերամշակող գործարանների, ինչպես նաեւ ներդրումների եւ վերականգնվող աղբյուրների մասին։

Արդեն գրեթե երեք շաբաթ է, ինչ Ֆոն դեր Լյայենն առաջարկել է «ամբողջական արգելք» սահմանել ռուսական հում նավթի եւ վերամշակված վառելիքի բոլոր ներմուծումների վրա։

Չնայած բանակցությունների բազմաթիվ փուլերին եւ արգելքին պատրաստվելու համար ավելի շատ ժամանակ տրամադրելու առաջարկին՝ Հունգարիան դեմ է պատժամիջոցների համաձայնագրին: Բուդապեշտը զգուշացրել է, որ ռուսական նավթի արգելքը կործանարար հարված կհասցնի Հունգարիայի տնտեսությանը։

Օրբանի կառավարությունը հաշվարկել է, որ 15-18 միլիարդ եվրո կարժենա ռուսական նավթից կախվածությունը նվազեցնելու համար, ներառյալ՝նավթավերամշակման գործարանների եւ խողովակաշարերի ենթակառուցվածքի հիմնանորոգումը: Բրյուսելում շարունակվում են բանակցությունները, թե ինչպես արձագանքել Հունգարիայի պահանջներին։

Ֆոն դեր Լյայենը նաեւ ասել է, որ առաջիկա օրերին կխոսի Օրբանի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ