News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կանչով մեկնել են Վերին Անտառային 136/11 հասցե, որտեղ նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերել են տղամարդու դի, հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա  Անդրանիկ Քեշիշյանն էր: Կայքի տեղեկություններով՝ վերջինս աշխատում էր նշված շենքի շինարարությունում և երկրորդ հարկից ընկել է երկաթե ամրանների վրա:

Նրան այնտեղից դուրս են բերել շինարարության մյուս աշխատակիցները և ահազանգել են շտապօգնություն: Ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը:

Շինարարության պատվիրատուն Երևանում հաշվառված «էԼԻԶ» ՍՊԸ-ն է, կապալառուն՝ Երևանում հաշվառված «Բիդեք» ՍՊԸ-ն է, հեղինակային հսկողությունը իրականացնում է Երևանում հաշվառված «ՎԱ-ՄԱՅՆԴ»  ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողութունը իրականացվում է «Արթուր Աբելյան Աշոտի»  ԱՁ-ի կողմից:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ