News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման եւ սահմանագծան հարցով ջանքերին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։  

Նրա խոսքով՝ պետքարտուղարը կոչ է արել շարունակել առաջընթացը տրանսպորտային կապերի եւ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում: Նա նշել է երկկողմ երկխոսության շարունակման կարեւորությունը ՝ տարածաշրջանում առկա մարտահրավերները լուծելու համար։

«Պետքարտուղարը հաստատել է մեր աջակցությունը ԵՄ միջնորդությամբ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ երկխոսությանը։ Նա նաեւ վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին եւ Ադրբեջանին՝ հասնելու երկարաժամկետ եւ համապարփակ խաղաղության»,-ասել է Փրայսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ