News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տեխասի հարավում տարրական դպրոցում հրաձգության հետեւանքով զոհվել է 21 մարդ, որոնցից 19-ը՝ երեխաներ։ Այս մասին հայտարարել է Տեխաս նահանգի սենատոր Ռոլանդ Գուտիերեսը՝ հղում անելով Texas Rangers-ին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Նահանգապետ Գրեգ Էբոթը հրաձգությունից ժամեր անց մամուլի ասուլիսում հայտնել է, որ հրաձգության հետեւանքով զոհվել է 14 դպրոցական եւ մեկ ուսուցիչ։ Սակայն ավելի ուշ սենատոր Գուտիերեսը, վկայակոչելով Տեխասի ոստիկանությանը, CNN-ին հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 21-ի՝ 19 երեխա եւ 2 մեծահասակ:

Տեխասում երեքշաբթի օրը տեղի ունեցած սպանդի դրդապատճառները դեռեւս հայտնի չեն։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում նման դեպքերը սովորական են դարձել։

Նահանգապետ Էբոթն ասել է, որ կասկածյալը, ըստ ականատեսների, մեքենայով մոտեցել է դպրոցի կամպուսին, մտել դպրոցի շենք։ Նրա մոտ ատրճանակ եւ, հնարավոր է, հրացան է եղել։

Քննիչները տեղեկություններ ունեն, որ դպրոցում կրակ բացելուց առաջ Ռամոսը սպանել է իր տատիկին։ Այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների անանուն աղբյուրներին։

Կասկածյալը՝ 18-ամյա Սալվադոր Ռամոսը, սպանվել է դեպքի վայրում՝ ոստիկանների կողմից, ասել է նահանգապետը։

«Նա կրակել եւ սպանել է սարսափելի ու անհասկանալի կերպով 14 աշակերտի եւ ուսուցչի։ Հաղորդվում է, որ հարձակվողը՝ պարոն Ռամոսը, սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ»,- ասել է Էբոթը։

Նախագահ Ջո Բայդենն արդեն տեղեկացվել է Տեխասում տեղի ունեցած ողբերգության մասին, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ Բայդենին «կշարունակեն պարբերաբար տեղեկացնել, երբ մանրամասները հայտնի դառնան»,- հավելել է նա:

Ջո Բայդենը կարգադրել է, որ Սպիտակ տան եւ դաշնային այլ շենքերի վրա իջեցվեն ամերիկյան դրոշները՝ ի նշան Տեխասի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի հանդեպ հարգանքի։

Նախագահի հայտարարության մեջ ասվում է, որ դրոշները իջեցված կմնան մինչեւ մայիսի 28-ի օրվա ավարտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ