News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին կոչ է արել «դիմադրել զենքի լոբբիին» եւ սահմանափակումներ մտցնել հրազենի նկատմամբ՝ Տեխասի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի հետեւանքով զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 19 փոքր երեխա։

Բայդենը վրդովմունք է հայտնել զենքի մասին ավելի կոշտ օրենքներ չընդունելու օրենսդիրների անկարողության կապակցությամբ, որոնք, ըստ նրա, կկանխեն դպրոցներում կրակոցները: «Որպես ազգ, մենք պետք է հարցնենք՝ ե՞րբ ենք մենք, հանուն Աստծո, պատրաստվում դիմակայել զենքի լոբբիին: Ես հոգնել եմ սրանից: Մենք պետք է գործենք։ Եվ չասեք ինձ, որ մենք չէինք կարող ազդել այս սպանդի վրա: Մենք պետք է հասկացնենք այս երկրի յուրաքանչյուր ընտրված պաշտոնյային՝ գործելու ժամանակն է»։

Երեքշաբթի երեկոյի դրությամբ 18-ամյա հրաձիգի եւ նրա դրդապատճառների մասին շատ քիչ բան է հայտնի։ Ոստիկանությունը հաղորդել է, որ նա սպանվել է Ռոբբի տարրական դպրոցում կրակ բացելուց հետո:

Բայդենը մշտապես, այդ թվում՝ Բուֆալոյում եւ Ատլանտայում զանգվածային կրակոցներից հետո, կոչ է արել Կոնգրեսին արգելել գրոհային զենքերը եւ ընդլայնել զենք վաճառելիս կենսագրական տվյալների ստուգումը:

Բայց պարզ չէ, եւ նույնիսկ կասկածելի է, թե արդյոք վերջին զանգվածային հրաձգությունը կոնկրետ գործողություններ կխթանի Կոնգրեսում, որտեղ հանրապետականները վաղուց դեմ են հանդես գալիս զենքի սահմանափակումներին: Սենատի դեմոկրատները չեն կարողանում զենքի օգտագործման նոր սահմանափակումներ մտցնել՝ խիստ օրենսդրական խոչընդոտման պատճառով, որը պահանջում է առնվազն 60 ձայն՝ օրինագծերի մեծ մասն առաջ մղելու համար, նշում է The Hill-ը։

Իր ելույթի ժամանակ Բայդենը հիշատակել է 2012 թվականին Օբամայի վարչակազմի օրոք, երբ ինքը փոխնախագահ էր, Սենդի Հուկ տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը։ Այդ ժամանակվանից ավելի քան 900 նման դեպք է տեղի ունեցել, ասել է նա։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Բայդենը Նյու Յորքի Բուֆալո քաղաք էր մեկնել՝ աջակցություն առաջարկելով ընտանիքներին, որոնք տուժել են զանգվածային հրաձգությունից, որը 10 մարդու կյանք էր խլել «սեւամորթ» թաղամասի մթերային խանութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ