News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել երկրի Թուրքիայի հարավային սահմանի երկայնքով նոր ռազմական գործողություններ սկսելու  նախագահ Թայիփ Էրդողանի ծրագրերի կապակցությամբ՝ հայտարարելով, որ ցանկացած նոր հարձակում Սիրիայի հյուսիսում կխաթարի տարածաշրջանի կայունությունը եւ վտանգի տակ կդնի ամերիկյան զորքերին, հայտնում է Reuters-ը:

«Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայի հյուսիսում ռազմական ակտիվության պոտենցիալ աճի եւ, մասնավորապես, այնտեղի խաղաղ բնակչության վրա դրա ազդեցության վերաբերյալ զեկույցներով եւ քննարկումներով»- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Մենք ընդունում ենք Թուրքիայի օրինական մտահոգությունները հարավային սահմանի անվտանգության վերաբերյալ, սակայն ցանկացած նոր հարձակում ավելի կխաթարի տարածաշրջանի կայունությունը եւ կվտանգի ԱՄՆ-ի ուժերը ու կոալիցիայի արշավը ԴԱԻՇ-ի դեմ»,- ասել է նա:

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շուտով նոր ռազմական գործողություններ կսկսի իր հարավային սահմանների երկայնքով՝ ստեղծելու 30 կմ խորությամբ անվտանգության գոտիներ՝ այդ շրջաններից ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու համար:

Գործողությունը, ամենայն հավանականությամբ, ուղղված կլինի Սիրիայի հյուսիսին:

Անկարան 2016 թվականից երեք ներխուժում է իրականացրել Սիրիայի հյուսիս՝ գրավելով հարյուրավոր կիլոմետրեր հող եւ մոտ 30 կիլոմետր առաջ գնալով դեպի երկրի խորքը այն գործողությունների ընթացքում, որոնք հիմնականում ուղղված են ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիրիական քրդական YPG-ի զինյալների դեմ:

Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Թուրքիան կկատարի 2019 թվականի հոկտեմբերի համատեղ հայտարարությունը, ներառյալ հարձակողական գործողությունների դադարեցումը Սիրիայի հյուսիս-արեւելքում: «Մենք դատապարտում ենք ցանկացած էսկալացիա։ Մենք աջակցում ենք հրադադարի ներկայիս գծերի պահպանմանը»։

Էրդողանի հայտարարությունը հնչել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միանալու վերաբերյալ թուրքական առարկությունների ֆոնին: Վերլուծաբաններն ասում են, որ նրա անսպասելի հայտարարությունը արտացոլում է այն վստահությունը, որ Արեւմուտքը չի առարկի նման գործողություններին այն ժամանակ, երբ իրեն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին անդամակցելու հյուսիսեվրոպական երկրների հայտին Անկարայի աջակցությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ