News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Գերմանիայի կառավարությանը մեղադրել է Վարշավային նոր տանկեր մատակարարելու խոստումը դրժելու մեջ՝ որպես փոխհատուցում Ուկրաինա խորհրդային ժամանակաշրջանի տանկերի լեհական մատակարարումներին, գրում է Politico-ն։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անցյալ ամիս ներկայացրել է, այսպես կոչված, Ringtausch-ը՝ փոխանակման սխեման, որի համաձայն ՆԱՏՕ-ի արեւելյան գործընկերները ուկրաինական բանակին կմատակարարեն խորհրդային տանկեր, ինչպիսին է T-72-ը՝ արեւմտյան գերմանական արտադրության ժամանակակից տանկերի դիմաց, ինչպիսին է Leopard-ը։ Շոլցը եւ գերմանացի պաշտոնյաները պնդում են, որ մոդելը շահավետ է Ուկրաինայի համար, քանի որ նա կստանա խորհրդային ժամանակների նույն տանկերը, որոնց արդեն ծանոթ են իր զինվորներն ու մեխանիկները:

Դուդան գերմանական Welt լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Բեռլինը չի կատարում նոր տանկեր մատակարարելու իր պարտավորությունները՝ արտահանվողներին փոխարինելու համար։ «Նրանք չեն կատարել այդ խոստումը։ Եվ, անկեղծ ասած, մենք շատ հիասթափված ենք դրանից»,- ասել է Լեհաստանի նախագահը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։

«Մենք Ուկրաինային մեծ թվով տանկեր ենք տրամադրել… քանի որ կարծում ենք, որ դա մեր՝ որպես հարեւանի պարտականությունն է»,- ասել է Դուդան՝ նկատի ունենալով տեղեկություններն այն մասին, որ Վարշավան խորհրդային ժամանակաշրջանի առնվազն 240 տանկ է նվիրաբերել ուկրաինացի զինվորականներին: «Դրանով մենք սպառել ենք մեր սեփական ռազմական հնարավորություններն ու պաշարները»,- ասել է նա:

Լեհաստանի նախագահը հավելել է, որ «Լեհաստանի զինված ուժերում տանկային զինանոցի մեծ մասը կազմված է գերմանական Leopard տանկերից», հավելելով, որ Բեռլինը «խոստացել է» է այդ տանկերը Լեհաստանին մատակարարել։

Երկուշաբթի օրը Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ Բեռլինը «սկսել է կարծիքների կառուցողական փոխանակում լեհ դաշնակիցների հետ՝ համաձայնեցնելու նրանց ցանկությունները եւ մեր հնարավորությունները», սակայն խոստովանել է, որ «դեռ անելիքներ կան»:

Նաեւ երկուշաբթի օրը նույն ներկայացուցիչը հայտարարել է, որ Բեռլինն արդեն հաջողությամբ իրականացնում է Ringtausch-ը Չեխիայի Հանրապետության հետ եւ Պրահային կտրամադրի 14 Leopard 2A4 հիմնական մարտական տանկ եւ մեկ Leopard վերականգնման մեքենա՝ փոխանակման սխեմայով։

Գերմանացի մի պաշտոնյա ենթադրել է, որ Վարշավայի հետ վեճը կարող է կապված լինել Լեհաստանի կողմից Գերմանիայից ավելի լավ տանկեր ակնկալելու հետ, մինչդեռ Leopard 2A4-ը, որը ստանում է Չեխիան, կառուցվել է 1980-ականների վերջին եւ դրանից հետո մասամբ է արդիականացվել։ Լեհաստանը հետաքրքրություն է ցուցաբերել տանկի ավելի ժամանակակից Leopard 2A6 տարբերակի նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ