News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 22
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

Այսօր 16:00-ին բոլոր մտահոգ քաղաքացիներին հրավիրում ենք հավաքվել Արցախի Ազգային ժողովի շենքի դիմաց, պահանջատիրական նկատառումներից ելնելով «Միասնական հայրենիք» խմբակցությունից պահանջել կոնկրետ բացատրություններ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ստեփանակերտի բնակիչներից Մարատ Ստեփանյանը՝ անդրադառնալով նրան, որ Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» խմբակցությունը չի միացել Արցախի ԱԺ 4 խմբակցությունների նախօրեին տարածած հայտարարությանը:

Նախօրեին Մարատ Ստեփանյանը գրառում էր արել՝ նշելով. «Մեզ համար գոնե այս պահին կարևոր չէ թե ով կամ ովքեր են Արցախանպաստ հայտարարություններով հանդես գալիս , կարևորը ի ցույց ու ի գիտություն լինի մեր ներքին և արտաքին թշնամիների համար։

Այսօրվա հայտարարությունը ի պատասխան Բրուսելյան հանդիպման մասնակիցների, որը հնչեցվել է ԱՀ ազգային ժողովի կողմից կարելի է դասել այդ շարքերին , բայց արի ու տես «Միասնական հայրենիք» խմբակցությունը չմասնակցեց վերոհիշյալ հայտարարությանը, որը զայրույթ ու տարակուսանք առաջացրեց հանրության շրջանում, մասնավորապես այն մարդկանց շարքերում ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի նշածս կուսակցությունը հայտնվի ազգային ժողովում, ուստի հաշվի առնելով վերոգրյալը պահանջում ենք խմբակցության պատգամավորներից տալ հստակ բացատրություն, նշելով պատճառը կամ միգուցե նաև պատճառները թե ինչու չմասնակցեցին այսօրվա թվում էր թե միասնական հայտարարությանը։

Կողմնորոշվե՛ք տիկնայք և պարոնայք, գոնե այս օրհասական պահին ինքնուրույն որոշում կայացրեք և ներկայացրեք համապատասխան հաշվետվություն։

Եթե մոռացել ե՞ք, ուզում եմ հիշեցնել, որ մեր համախոհներիս շնորհիվ եք հայտնվել այնտեղ որտեղ որ հիմա գտնվում եք»:

Արդեն այսօր նա նշել է. «Երեկվանից բազմաթիվ մեր հայրենակիցներ շրջաններից և գյուղերից կապ են հաստատում ինձ հետ, իրենց անվերապահ աջակցությունը ցուցաբերելու և ներկա գտնվելու այսօրվա հանդիպմանը, որը տեղի կունենա «Միասնական հայրենիք» խմբակցության հետ։

Սիրելի՛ հայրենակիցներ շնորհակալ ենք բոլորիցդ հայրենիքի հանդեպ մտահոգ կեցվածք դրսևորելու համար, ուստի հաշվի առնելով Ստեփանակերտ ժամանելու հետ պայմանավորված ծախսերը, խնդրում ենք առայժմ մնալ տեղերում, մենք այսօր մի խումբ քաղաքացիներով կհանդիպենք վերոնշյալ պատգամավորների հետ և անպայման կիրազեկենք բոլորիդ արդյունքների վերաբերյալ»:

Նշենք, որ այսօր «Միասնական Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է իր վերաբերմունքը Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման եւ ԱԺ խմբակցությունների հայտարարությանը իր չմիանալու պատճառների մասին:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ. ՊԲ
ԱՀ ՊՆ֊ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով...
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն
Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք…
Նիլ Հաուեր. Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում 
Վերլուծաբան Միքայել Հորովիցը հայտնում է, որ ադրբեջանական կողմն օգտագործում է կամիկաձե դրոններ․․․
Ադրբեջանը հայտարարել է Արցախում «լոկալ օպերացիայի» մասին. տպավորություն չունեմ, թե լոկալ է. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը նաև հայտարարել է Արցախի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին, սակայն կիրառվող...
Կրակոցները չեն դադարում. Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշաններն են միացել. Հունան Թադեւոսյան
Կրակոցները միանգամից սկսվեց...
Ալիևի ցեղասպան ռեժիմը տեւական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Արտակ Բեգլայան
Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ…
Ամենաշատ