News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի հարավում դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել մի տղամարդու, որը հարսանեկան օժիտի պատճառով բռնության է ենթարկել կնոջը, որը հանգեցրել է վերջինիս ինքնասպանության, հայտնում է CNN-ը։

Կերալի շրջանային դատարանը Կիրան Կումարին մեղավոր է ճանաչել «օժիտի պատճառով մահվան» մասին հնդկական օրենքի համաձայն, որը թույլ է տալիս մեղադրանքներ առաջադրել մարդկանց՝ ամուսնության առաջին յոթ տարիների ընթացքում կնոջ մահվան պատճառ դառնալու համար:

Օժիտը, որն անօրինական է, բայց սովորական բան է Հնդկաստանում, հարսանեկան նվեր է հարսի ընտանիքի կողմից փեսայի ընտանիքին:

Կումարն իրեն մեղավոր չի ճանաչել։

Կումարը մեկ տարուց ավելի ամուսնացած է եղել Վիսմայա Նաիրի հետ, երբ անցած հունիսին նրան մահացած են գտել Կերալում գտնվող ամուսնու տան լոգարանում:

Նաիրի ընտանիքը համաձայնել է Կումարին որպես օժիտ տալ 100 սովերեն ոսկի, մեկ ակր հողատարածք եւ մեքենա, սակայն դատարանի փաստաթղթերի համաձայն՝ նրան դուր չի եկել մեքենայի մոդելը, եւ նա ավելի շատ գումար է պահանջել։ Դատավճռում նշվում է, որ Կումարը ֆիզիկական եւ բանավոր բռնության է ենթարկել Նաիրին։ «Նա կորցրել է կյանքի հանդեպ հետաքրքրությունը»,- ասվում է դատարանի որոշման մեջ։ «Նա հուսահատվել է: Հուսահատության զգացումը տիրել է նրան։ Մահվանից քիչ առաջ նրան դաժան բռնության են ենթարկել իր օժիտի պատճառով»։

1980-ականներին օրենսդիրները Հնդկաստանի Քրեական օրենսգրքում ավելացրել են բաժիններ, որոնք թույլ են տալիս իշխանություններին մեղադրել տղամարդկանց կամ նրանց ընտանիքի անդամներին «օժիտի պատճառով մահվան» մեջ: Մեղադրանքը, որը կարող է առաջադրվել նաեւ ինքնասպանության դեպքում, պատժվում է յոթ տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ ազատազրկմամբ։

Հնդկաստանի հանցագործությունների գրանցման ազգային բյուրոյի տվյալներով՝ 2020 թվականին երկրում օժիտի հետ կապված ավելի քան 10 000 բողոք է եղել եւ օժիտի պատճառով՝ մոտ 7000 մահ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղարքունիքում «ՎԱԶ 2114»-ը բախվել է երկաթե սյանը, վարորդը տեղում մահացել է
Վթարի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
ԿԽՄԿ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետեւանքով օգնության կարիք ունեցող հարյուրավոր տուժածների մասին
ԿԽՄԿ Եվրասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերի խոսքով՝  հարյուրավոր մարդիկ այժմ տառապում են ․․․
Կոռնիձորով Հայաստան են տեղափոխվել բենզալցակայանի պայթյունից զոհվածների աճյուններ. Տիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ մի քանի ժամ առաջ ուղղաթիռով…
«Ստեղծել դաշտային ճամբարներ». ՀՀ առողջապահության նախարարության մոտ սպիտակ խալաթներով ակցիան՝ ի պաշտպանություն Արցախի
Բուժաշխատողները պահանջում են նաև ստեղծել տեղահանված վիրավորների, հիվանդների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան…
Կարմիր բերետավորներն Ամերիկյան համալսարանից բերման են ենթարկել 8 ուսանողների
Մեծ թվով կարմիր բերետավոր ոստիկաններ Ամերիկյան համալսարանի շենքից…
Հավաքի մասնակիցներից մեկը ոտքերով և ձեռքերով հարվածել է փողոցը բացել փորձող տարեց կնոջը. նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Իրականացվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի ամբողջական հանգամանքները անաչառ և համակողմանի քննությամբ պարզելու...
Ամենաշատ