News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Երբ ինքը եւ իր պես մի քանիսը պիտակավարումներ են անում, թող իմանան, որ ոստիկանական եւ անվտանգության ուժերի թիկունքում երկար թաքնված մնալ չեն կարող. ոստիկանությունը շատ երկար չի կարող ապահովել իրենց տեղաշարժն ու մնացածը: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Բաղրամյան պողոտայում, ՀՀ նախագահական նստավայրի մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իրենց կողմից ԱԳՆ շենք մուտք գործելը եւ շենքը շրջւափակելը անվանել էր խուլիգանություն:

«Երբ հայտարարություններ են անում, պետք է հասկանան, որ իշխանությունը հավերժ չի եւ յուրաքանչյուրը իր արած հայտարարությունների, գործողությունների համար ուշ թե շուտ պատասխան է տալու: Խուլիգանն իրենք են, որ երկիրը հետեւողականորեն տանում են կործանման»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ են անելու, եթե չհասնեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, վերադառնալո՞ւ են խորհրդարան, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով»:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը։

Նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի ԱԳՆ-ն՝ Ռուբեն Վարդանյանի հարցով
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից...
«Փաստ». Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞
Խոսքը մի մարդու մասին է, որը ժամանակին ասում էր, թե վերջին մարդն ինքն է Արցախից դուրս գալու, այնինչ...
«Հրապարակ». ՌԴ-ն որոշել է պատասխանել Հայաստանի իշխանություններին
Օրինակ՝ Լարսում հայկական բեռների հետ կապված խնդիրներ կառաջանան: Կամ` Ռուսաստանում ապրող մոտ մեկ...
«Ժողովուրդ». Նախկին ոստիկանապետի՝ կյանքից զրկվելու դեպքից 4 տարի անց դեռ անպատասխան հարցեր կան
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին...
«Իրավունք». Ով է, ի վերջո, դառնալու Երեւանի քաղաքապետ. գնդակը Հայկ Մարությանի թիմակիցների դաշտում է
Արդյունքում Երեւանի քաղաքապետ կարող է ընտրվել ՔՊ–ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որին եթե...
«Հրապարակ». ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ
Իշխող ուժի գերխնդիրը քվորում ապահովելն է, ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն 33 ձայն...
Ամենաշատ