News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Էդ որ իշխանություններն ասում են՝ կանչում ենք, չեն գալիս խորհրդարան, մենք այդ հնարավորությունը այսօր կտանք իրենց. Կտեսնենք՝ ով է գալիս, ով չի գալիս:

Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Բաղրամյան պողոտայում, ՀՀ նախագահական նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այդ հրաշալի հնարավորությունն իրենք ունեն մեզ հետ հանդիպելու խորհրդարանում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԺ հարցուպատասխանին մասնակցելուն, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ի՞նչ հարցուպատասխան, կա մեկ օրակարգ՝ իրենց հեռացման, եւ կա երկրորդ օրակարգը, այն սկզբունքները, որ հայտարարել ենք, չհրաժարվեն: Իրենք մեզ ասում են՝ կեղծ օրակարգ է մեր օրակարգը, մենք էլ ասում ենք՝ խնդրում ենք ասել, որ Արցախը որեւէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Հիմա եթե ասում են՝ ոչ, չենք կարող, Ալիեւը թույլ չի տալիս, դրանից հետո  իրենց օրակարգն է կե՞ղծ, թե՞ մերը: Այսինքն իրենք երկիրը տանում են նոր կապիտուլյացիայի:

Հիմա Նիկոլը կրակի մեջ է ընկել, գնա այդ ճանապարհով, ժողովուրդն է հեռացնում, չգնա էդ ճանապարհով՝ դրսի ուժերը, Ալիեւն ու Էրդողանը: Ինքը պետք է որոշի, թե ում ցանկությունն է կատարում: Հիմա ինքը ժամանակ է ձգում»,-հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը։

Նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ:

Տպել
Ամենաշատ