News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 15-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կուտական բնակավայրի 30 և 29-ամյա բնակիչները, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել են Մեծ Մասրիկ բնակավայրի բնակիչների հետ, կոպիտ կերպով դիտողություն արել վերջիններիս, որից հետո, նկատելով իրենց ուղղությամբ նայող նույն բնակավայրի 54-ամյա բնակչին, իրենց անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու նպատակով, վիճաբանել են նաև  վերջինիս հետ և խմբի կազմում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյել են, դանակով և քարով հարվածել նրան՝ կրծքավանդակի, որովայնի և գլխի հատվածքներում պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Կուտականի բնակիչները ձերբակալվել են՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատահետքաբանական, դատակենսաբանական, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը պարզելու համար՝ նաև դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Ամենաշատ