News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը


Սյունիքում բարձր տրամադրություն է, մեր շարժման շարքերում շատ սյունեցիներ կան. ժամ-ժամ, վայրկյան-վայրկյան տրամադրությունները փոխվում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ նստավայրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը:

«Շարժումը 25 օր շարունակվում է, այս պահին երկու կարեւոր կառույց փակված են, եթե կարողանային կբացեին: Մենք  տեսնում ենք, որ օր օրի մեր շարքերն ավելանում են: Մարդիկ հասկացել են, որ Հայաստանը վտանգված է, մենք ունենք անվտանգության խնդիր»,-ասաց նա:

Անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, Արթուր Սարգսյանն ասաց. «2021-ի մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը գտնվում են Սյունիքի եւ Սիսիանի վարչական տարածքում, որտեղ եղել են, այդտեղ նստած են: Այս պահին թուրքը նստած է Սիսիանի վարչական տարածքում: Մեր պայքարի նպատակը հենց նա է, որ հասնենք հաղթանակի եւ չթողնենք, որ Ալիեւի ու Նիկոլ Փաշինյանի սահմանազատումն իրականացվի»:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը։

Նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ