News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Պետք է էապես երկարաձգվի քննիչ հանձնաժողովների գործունեությունը, որոնք հետագայում ժամանակավոր հիմունքներով կձեւավորվեն Հայաստանի խորհրդարանում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Պատգամավորը, մասնավորապես, մատնանշեց հանրային հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցերի ուսումնասիրման ժամանակի սղությունը։ Այդ կապակցությամբ նա առաջարկեց նոր քննիչ հանձնաժողովների աշխատանքի ժամկետը 6 ամսից երկարաձգել մինչեւ մեկ տարվա, իսկ ժամանակի սղության դեպքում ավելացնել եւս 6 ամիս։ «Ցավոք, ընթացիկ ժամկետները բավարար չեն այս կամ այն հարցի ամբողջական դիտարկման համար»,- դժգոհեց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ