News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 25-ի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին։

Դրանց թվում են՝

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Մոլախաղերի, առցանց խաղարկությունների եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Կազմակերպությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

Անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։

Դրանց թվում են՝

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,

Հայաստանի Հանրապետության Ընդերքի օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքում (սահմանադրական օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (ընդհանուր առմամբ մոտ 100 - խմբ.),

ՀՀ քրեական օրենսգիրքը ուժի մեջ մտնելու մասին օրենքի նախագիծ,

«Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը,

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

«Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

«Ազգային ժողովի կանոնակարգ» (սահմանադրական օրենք) օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ