News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ  մտահոգ քաղաքացիները նախագահական նստավայրի մուտքերը բացելուց հետո երթով շարժվեցին Պռոշյան փողոցով։ Հասնելով Եվրոպական միության գրասենյակի մոտ ցուցարարներն սկսեցին վանկարկել՝ «ամոթ, ամոթ»։

«Դեսպանատունն  այս ընթացքում, երբ մեր նկատմամբ բազմաթիվ ապօրինություններ են գործվել, մեր ընկերներից շատերն ապօրինի կալանավորված են,  ոստիկանության աշխատակիցներն օրենքն ամենակոպիտ ձևով խախտել են, իրենք լուռ են։   Արդյո՞ք սա է ժողովրդավարությունը։ Արդյո՞ք ժողովրդավարությունն այն է, որ  երկրի թիվ մեկ պաշտոնյան միայն ոստիկանական պատնեշներով է շրջում։ Սա՞ է իրենց պատկերացրած ժողովորդավարությունը»,- դեսպանատան դիմաց հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա նշեց, որ իրենք իրենց հավաքների ընթացքում ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքն են արձանագրել՝ սևեր ու սպիտակներ չեն լինելու, միասնականություն է լինելու, լինելու է  իրական օրենք, իրավունք, ոստիկանապետություն չի լինելու։

«Մենք համոզվեցինք, որ եվրոպական, ամերիկյան այդ բոլոր արժեքները դա երկակի ստանդարտն է. կարող են անել ժողովրդավարության քննարկում ու ընդդիմադիր պատգամավորներիցն ներս չթողնել։ Միակ ելքը վճռական գործողությունն է, չնահանջելը, չհոգնելն է ու պայքարը»,- ասաց Վարդևանյանը։

Այնուհետև երթի ընթացքում քաղաքացիները նստեցին փողոցի մեջտեղում՝ կաթվածահար անելով երթեևկությունը։ Ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին դուրս գալ երթևեկելի հատվածից, կատարել ոստիկանության օրինական պահանջը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը։

Նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ