News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

«Դիմադրության» շարժման անհնազանդության երթը ՀՀ նախագահի նստավայրից հասել է Պարոնյան-Մաշտոց փողոցների խաչմերուկի եւ փակել այն:

Ոստիկանները կոչ են անում դուրս գալ երթեւեկելի հատվածից, ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, սակայն ցուցարարները նստել են հենց փողոցի մեջտեղում:

Շուրջ 30 րոպե խաչմերուկը շրջափակման մեջ պահեւլուց հետո ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հյայտարարեց, որ 2 րոպեից դադարեցնում են շրջափակումը եւ Մաշտոցի պողոտայում շարժվում դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Ցուցարարները երթ սկսեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը։

Նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ