News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը


«Դիմադրություն» շարժման մասնակիցները քիչ առաջ երթով հասան Ֆրանսիայի հրապարակ։

Նշենք, որ առավոտյան ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել էին նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, շրջափակել շենքի մուտքերը։

«Դիմադրություն» շարժման մասնակիցները փակել էին նաեւ նախագահականի նստավայրին մոտ Անվտանգության խորհուրդի շենքի մուտքերը։ Մոտ երեք ժամ այստեղ մնալուց հետո, «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով շարժվեցին։  ՀՀ–ում Եվրոպական միության դեսպանատան մոտ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարեց, թե ԵՄ դեսպանությունը «Դիմադրություն» շարժման ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունը չի դատապարտում։ 

«Ամոթ, ամոթ»,– վանկարկեցին ցուցարարնեը։

Ապա «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով շարժվեցին կենտրոնական փողոցներով։ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց չորս կողմից փակել Մաշտոց–Պարոնյան խաչմերուկը։ Շուրջ 30 րոպե խաչմերուկը շրջափակման մեջ պահելուց հետո ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հյայտարարեց, որ դադարեցնում են շրջափակումը եւ Մաշտոցի պողոտայով շարժվում են Ֆրանսիայի հրապարակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ