News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային` մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու եւ աջակցելու համար. նշել է Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ մայիսի 24-ին կայացած հանդիպման ընթացքում:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը:

Անդրադառնալով երկկողմ կապերին` կողմերը փաստել են, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է:

Որպես ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար` Վլադիմիր Վարդանյանը խմբերի միջեւ արդյունավետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Զրուցակիցներն ընդգծել են Ֆրանսիայում հայ համայնքի առանցքային դերակատարությունը, նշել, որ այն յուրահատուկ կամուրջ է հայ-ֆրանսիական բազմաբեւեռ գործակցության հարցում:

Դեսպանը եւս կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը, այդ հարցում ընդգծել բարեկամական խմբերի սերտ փոխգործակցությունը:

Կարեւորվել է Արցախի խնդրի կարգավորումը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ