News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներին, այդ թվում՝ Հունաստանին եւ Թուրքիային, շարունակում է կոչ անել միասին աշխատել՝ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու եւ իրենց տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծելու համար՝ միաժամանակ խուսափելով լարվածություն առաջացնող հռետորաբանությունից, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները եւ այն, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն արձագանքել, եթե Թուրքիան հարձակվի Հունաստանի վրա, հայտնում է ANA-ն։

Փրայսը հիշեցրել է, որ ԱՄՆ կառավարությունը հանդիպումների կարեւոր փուլ է ունեցել իր հույն գործընկերների հետ եւ գիտի, որ «Հունաստանը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի անփոխարինելի դաշնակիցն է եւ առանցքային դաշնակիցը»:

Նմանապես, Թուրքիան եւս ԱՄՆ-ի կարեւոր գործընկերն է եւ ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակիցը, եւ Վաշինգտոնը կցանկանար, որ իր գործընկերները միասին աշխատեին տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման համար, նշել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ