Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու «պատմական» հնարավորություն ունի, եւ ցանկացած նախագիծ, որն ուղղված է երկրի՝ ԵՄ-ին մերձեցմանը, չպետք է փոխարինի լիիրավ անդամակցության ուղուն, Դավոսում ֆորումի ժամանակ հայտարարել է վարչապետ Նատալյա Գավրիլիտեն, փոխանցում է Reuters-ը։
«Մենք ողջունում ենք մերձեցմանը, մեր համագործակցության բարելավմանն ուղղված ցանկացած մեխանիզմ, եթե դա չ փոխարինում անդամակցության ուղին,- ասել է Նատալյա Գավրիլիտեն։- Մենք խորապես հավատում ենք, որ անդամակցությունը Եվրամիությանն այն է, ինչը խաղաղություն, կայունություն և արժեքների վրա հիմնված բարգավաճում է տարածում, եւ մենք ցանկանում ենք ազատ աշխարհի եւ ԵՄ այս ընտանիքի մաս լինել»,- հավելել է նա:
Նա ասել է, որ Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու «հնարավորությունների պատմական պատուհան» ունի, եւ թեկնածուի կարգավիճակ պետք է տրվի ոչ միայն Ուկրաինային։ «Այս պատմական պահին միայն Ուկրաինային թեկնածուի կարգավիճակի հնարավորություն տալը կարող է Մոլդովայում գորշ գոտու ստեղծման հանգեցնել»,- ասել է նա։