News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը


ՀՀ վերաքննիչ դատարանում, որտեղ ընթանում է վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը, իրավիճակը կտրուկ լարվեց, երբ դատավոր Կարեն Բիշարյանը որոշում կայացրեց նիստերի դահլիճից հեռացնել անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին։

Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատներին չեն կարող զրկել ձայնի իրավունքից, դատավորը հորդորեց տեղից չխոսել, ապա դատական սանկցիա կիրառեց՝ նրան դահլիճից հեռացնելու որոշում կայացնելով։ Վիճաբանություն ու քաշքշուկ սկսվեց դատական կարգադրիչների եւ հարազատների միջեւ։

«Դուք միլիցա՞ եք, թե՞ գողական։ Թուրքի լամուկ, օրենքի մարդն «արա»–ով ա խոսո՞ւմ»,– հայտարարեցին հարազատները՝ հրաժարվելով լքել նիստերի դահլիճը։

Նիստն ընդմիջվեց։

Հիշեցնենք, որ բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

Դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերեւույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։

Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է եւ մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման եւ Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն եւ դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ,  մերժել էր բողոքը։ Դատարանի այս որորշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։

Այս գործով նիստերը պարբերաբար հետաձգվում են՝ տարբեր պատճառաբանություններով։ Այդ հանգամանքը զոհվածների ծնողներին բարկացրել էր, եւ նրանք մայիսի 17-ին նիստի հերթական հետաձգումից հետո փակել էին Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը, պահանջելով՝ օբյեկտիվ քննել իրենց բողոքը եւ պատշաճ ընթացակարգ տալ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության...
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն կտրամադրի ոստիկանական բաժանմունքներ բերման  ենթարկված քաղաքացիներին
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ…
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը...
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի…
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի...
Մարին լը Պենին 10 տարվա ազատազրկում է սպառնում 
Լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ