News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը  հայ համայնքի հրավերով Լիբանանում է։

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են ԱԺ«ՀՅԴ»  խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, ԱԺ նախագահի խորհրդական Կարեն Վանյանը։

Հանդիպման առաջին վայրը Լիբանանի հայկական գյուղաքաղաք Այնճարն էր, որտեղ պատվիրակությանը դիմավորեցին քաղաքապետն ու Այնճարի ՀՅԴ Կարմիր Լեռան կոմիտեի ներկայացուցիչները։

«Սարգիս Զեյթլյան» ժողովրդային տանը հանդիպելուց հետո պատվիրակության անդամները  այցելեցին գյուղաքաղաքի պատկերասրահ, Մուսա լեռան ազգագրական թանգարան, Սուրբ Պողոս Եկեղեցի և Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր։

Այնուհետև «Մովսես Տեր Գալուստյան» սրահում  հանդիպել են գյուղաքաղաքի հայ բնակչության հետ։

Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի ղեկավարը տեղի հայ բնակչությանն է ներկայացրել մինչպատերազմական և հետպատերազմյան Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացված և ընթացիկ ծրագրերի գործընթացը։ Անդրադարձել է Արցախի կարգավիճակի  և արցախցիների ինքնորոշման հարցով ԱՀ նախագահի, ԱԺ նախագահի և ԱԺ խմբակցությունների բազմիցս հրապարակած  հայտարարություններին և հարցազրույցներին։ Իր ելույթում ԱԺ նախագահը առնաձնապես շեշտել է ռուս խաղաղապահ զորակազմի դերակատարությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության վստահելի երաշխավորի։

Արթուր Թովմասյանը տպավորված է Այնճարի բնակչության նիստուկացով, ավանդույթներով, արցախյան հյուրասիրությամբ։  ԱԺ նախագահի կարծիքով՝ Այնճարում  ամենակազմակերպված հայկական համայնքն  է։Նրանք բազմաթիվ ընդհանությունններ ունեն արցախցիների հետ, տեղի բարբառում առկա են արցախյան բարբառի նմուշներ։

Գյուղը կառուցել են մուսալեռցիները։ Բնակչության մեծամասնությունը  մարտնչող դաշնակցականներ են։

Չնայած բազմաթիվ կենցաղային հոգսերի՝  այնճարցիները մտահոգված են Արցախի ապագայով։

Արցախյան ազատամարտին  անմասն չէր Այնճարը։ Այնճարցի Գևորգ Հաջիյանը անմահացել է Արցախյան 3-րդ պատերազմում։

Այցելելով Մուսա Լեռան ազգագրական թանգարան՝  ԱԺ նախագահը  տպավորություններով կիսվել է գյուղաքաղաքի հուշամատյանում, որտեղ վերջին գրառումը կատարել էր ԱՀ ԱԽ քարտուղար Վ․ Բալասանյանը։

Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ԱԺ «ՀՅԴ»  խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ